Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Շուշան Գևորգի Հակոբյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով կրկնաճուրդի մասին հայտարարություն:

18.05.2019

Հայտատու` Շուշան Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ Արտաշես Փարսադանյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի մայիսի 15-ին` ժամը 12.30-ին Շուշան Հակոբյանի սնանկության գործով
կազմակերպված գույքի աճուրդը չի կայացել է հայտեր չլինելու պատճառով:
2019 թվականի հունիսի 11-ին` ժամը 12.30-ին Շուշան Հակոբյանի սնանկության գործով կառավարիչ
Ա. Փարսադանյանի կողմից` ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում
կանցկացվի Շուշան Հակոբյանի պարտավորությունների դիմաց գրավադրված, գույքի բաց դասական
եղանակով աճուրդ:
Աճուրդի է ներկայացվում հետևյալ գույքը, այն է`
Լոտ 2. Գագիկ Մարգարյանին և Շուշան Հակոբյանին ընդհանուր համատեղ սեփականության
իրավունքով պատկանող <<ՊրոԿրեդիտ Բանկ>> ՓԲԸ /իրավահաջորդ` <<Ինեկոբանկ>> ՓԲԸ/
գրավադրված` ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության պողոտա 2/7 շենք, թիվ 44 հասցեում
գտնվող հասարակական նշանակության անշարժ գույք, մի մասը հագուստի արտադրամաս և վաճառքի
սրահ, մյուս մասը բնակելի, ընդհանուր մակերեսը` 156,7 քմ, ներքին հարդարանքը` բավարար,
մեկնարկային գինը` 12 113 090 ՀՀ դրամ է:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի
պատճենը, իսկ իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական
գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճորի
վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի
մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվեն կանխիկ կամ փոխանցումով
<<Արարատբանկ>> ԲԲԸ-ում Շուշան Հակոբյանի սնանկության գործով բացված թիվ
15100100986009 հատուկ հաշվին` մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում,
ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության
դատարանի Կենտրոնական նստավայրում /հասցե` ք. Երևան, Օտյան 53/2/: Աճուրդի հաղթող մասնակից
է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալու համար ցանկացողները
կարող են զանգահարել սնանկության գործով կառավարիչ Ա. Փարսադանյանին` 091-49-40-59
հեռախոսահամարով:
Հասցե` ք.Երեւան, Վ. Համբարձումյան 8-11
Հեռ..` +374 91 494059
Էլ. փոստ` artshes9@gmail.com

Հասցե` ք.Երեւան, Վ. Համբարձումյան 8-11

Հեռ..` +374 91 494059

Էլ. փոստ`