Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Աշոտ Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդի մասին

19.05.2019

Հայտատու` Արամայիս Իսպիրյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

ՀՀ սնանկության դատարանի շենքում՝ ք.Երևան, Օտյան 53 / 2 հասցեում, 2019 թ մայիսի 17-ին ժամը 11 :00 -ին հայտարարված սնանկ ճանաչված Աշոտ Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը չի կայացել պատշաճ հայտ չներկայացնելու և գնորդներ չլինելու պատճառով:
ՀՀ սնանկության դատարանի շենքում՝ ք.Երևան, Օտյան 53 / 2 հասցեում, 2019 թ հունիսի 07-ին ժամը 11 :00 -ին կկայանա սնանկ ճանաչված Աշոտ Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող գույքի կրկնաճուրդը 1 լոտով, դասական եղանակով /առանց գնի իջեցման/:Աճուրդում վաճառվում է`
Լոտ 3 – Աշոտ Շահբազյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն համայնքի, Լեփսիուսի Փողոց, 27 շենքի մոտ գտնվող ավտոտնակը (սեփականության վկայական թիվ 2709936, վիճակը բավարար /30,6 քմ, հողը – վարձակալության իրավունքով, թ. 562 – Ա որոշում/) – 494.756 ՀՀ դրամ
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում - անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում – պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի ` <ՎՏԲ- Հայաստան Բանկ> ՓԲԸ h/h 16046055640200, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 1600 –ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան (ք.Երևան, Օտյան 53 / 2 հասցեով): Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Աճուրդում հաղթած անձը պարտավոր է աճուրդն անցկացնելու օրվանից 3 բանկային օրվա ընթացքում լուծարային հատուկ հաշվին մուծել այն գումարը, որով գնել է գույքը (գնման գինը), հաշվանցելով նախօրոք մուծված նախավճարը: Գումարը սահմանված ժանկետում չմուծելու դեպքում նախավճարը չի վերադարձվում: Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները, կարող են 22.05.2019թ. մինչև 02.06.2019թ. ժամը 1000 –ից այցելել վերը նշված հասցե: Հողի կադաստրային արժեքը վճարում է գնորդը համաձայն գործող օրենսդրության: Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերը, ինչպես նաև վտարման հետ կապված բոլոր գործողությունները և ծախսերը կատարվում են գնորդի հաշվին և գնորդի կողմից Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել` (099) 12-68-68 կառավարիչ` Ա.Իսպիրյան

Հասցե` ք. Երևան, Նանսենի 19-124

Հեռ..` + 374 99126868

Էլ. փոստ`