Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Արկադի Անուշավանի Գևորգյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող պարտապանին և երրորդ անձանց պատկանող գույքի կրկնաճուրդի կաղմակերպման և անցկացման մասին հայտարարություն

21.05.2019

Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Արկադի Անուշավանի Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. Հունիսի 12-ին ժամը 11:30-ին Անհատ ձեռնարկատեր Արկադի Անուշավանի Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Ս. Դոյդոյանի կողմից ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում / կանցկացվի Անհատ ձեռնարկատեր Արկադի Անուշավանի Գևորգյանի վարկի ապահովման միջոց հանդիսացող պարտապանին և երրորդ անձանց պատկանող ի ապահովումն վարկի մարման գրավադրված գույքի բաց դասական եղանակով /ընդհանուր, մեկնարկային գնի բարձրացմամբ/ աճուրդը, ընդհանուր թվով 2լոտ`
Լոտ 2- Բուլդոզեր T 170 մակնիշի, 1987թ.արտադրության, տեխնիկական վկայագիր՝ Բ016119 գրավադրված <<Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲԸ–ում, սեփականատեր Արկադի Գևորգյան 480.303 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Լոտ 3- Բուլդոզեր T 130 MT մակնիշի, 1987թ.արտադրության, տեխնիկական վկայագիր՝ Բ016414 գրավադրված <<Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲԸ–ում, սեփականատեր Անուշավան Գևորգյան, 140.339 ՀՀ դրամ մեկնարկային գնով
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր: Մասնակցության վճարը և նախավճարը կաղմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1տոկոսը և 5 տոկոսը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<ՎՏԲ Հայաստան Բանկ> ՓԲԸ-ի Ախուրյանի մ/ճ-ի Անհատ ձեռնարկատեր Արկադի Անուշավանի Գևորգյանի սնանկության գործով հ/հ 16001006011157 հատուկ հաշվին մինչև աճուրդի նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանում /ք. Գյումրի Անկախության հր.7/
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն/լոտերն/ ուսումնասիրելու, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ցանկացողները կարող են ծանոթանալ աճուրդին նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ժամը 10:00-18:00-ը, ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Գյումրու խճ 78, /2-րդ հարկ/ հասցեում կամ գույքի գտնվելու վայրում:

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, Ք. Գյումրի, Երկաթ-Գծի փող., 20շ. բն.4

Հեռ..` +37494707051

Էլ. փոստ`