Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Իգիթի Հայրապետյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

21.05.2019

Հայտատու` Արմեն Իգիթի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի հունիսի 06-ին ժամը՝ 14.40-ին Արմեն Իգիթի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի Արմեն Իգիթի Հայրապետյանին պատկանող գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտերով, այն է`
Լոտ 1. <ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ> ՓԲԸ-ում գրավադրված` LEXUS GX 470 մակնիշի, 77 QR 771 համարանիշի, 2003թ. արտադրության ավտոմեքենան, մեքենան գտնվում է բավարար վիճակում, սրահը կիսամաշ, անվադողերը մաշված, արտաքին տեսքի վրա առկա է քերծվածքներ և վնասվածքներ, մեկնարկային գինը՝ 5.500.000 ՀՀ դրամ:
Լոտ 2. ՀՀ Կոտայքի մարզ, գ. Քաղսի, 07-063-0212-0010 կադաստրային ծածկագրով, 0.0730 հա պտղատու այ•ուց պարտապանի 3/8 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 164.250 ՀՀ դրամ:
Լոտ 3. ՀՀ Կոտայքի մարզ, գ. Քաղսի, 07-063-0348-0102, կադաստրային ծածկագրով, 0.4500 հա խոտհարքից պարտապանի 3/8 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 168.750 ՀՀ դրամ:
Լոտ 4. ՀՀ Կոտայքի մարզ, գ. Քաղսի, 07-063-0348-063 կադաստրային ծածկագրով, 0.8760 հա վարելահողից պարտապանի 3/8 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 558.450 ՀՀ դրամ:
Լոտ 5. ՀՀ Կոտայքի մարզ, գ. Քաղսի, 07-063-0336-0018 կադաստրային ծածկագրով, 0.2050 հա վարելահողից պարտապանի 3/8 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 130.000 ՀՀ դրամ:
Լոտ 6. ՀՀ Կոտայքի մարզ, գ. Մեղրաձոր 07-063-0375-0036 կադաստրային ծածկագրով, 0.5020 հա խոտհարքից պարտապանի 3/8 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 188.250 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Արարատբանկ> ՓԲԸ-ի Արմեն Իգիթի Հայրապետյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 15100 019835998 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկությանդատարանում /ք. Երևան, Օտյան 53/2/ հասցեով, կամ կարող են զանգահարել Արմեն Իգիթի Հայրապետյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`