Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Անհատ ձեռնարկատեր Անյուտա Շմավոնի Ստեփանյանին պարտկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդի մասին հայտարարություն

21.05.2019

Հայտատու` Անհատ ձեռնարկատեր Անյուտա Շմավոնի Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Հարութ Էդիկի Ղարիբյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թվականի մայիսի 10-ին ժամը՝ 15.00-ին անհատ ձեռնարկատեր Անյուտա Շմավոնի Ստեփանյանի գույքի աճուրդային վաճառքը չի կայացել, քանի որ աճուրդի մասնակցության հայտ չի ներկայացվել:
2019 թվականի հունիսի 06-ին ժամը՝ 15.00-ին անհատ ձեռնարկատեր Անյուտա Շմավոնի Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանի կողմից <<Սնանկության գործով կառավարիչների Կոլեգիա>> ԻԿԿ-ի շենքում /ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում/ կանցկացվի անհատ ձեռնարկատեր Անյուտա Շմավոնի Ստեփանյանին պատկանող և վերջինիս պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Գույքը աճուրդի է ներկայացվում առանձնացված լոտով, այն է`
Լոտ 1. Սիրուշ Խուրշուդյանին պատկանող,<Յունիբանկ> ԲԲԸ-ում գրավադրված՝ ՀՀ Կոտայքի մարզ, գ. Քաղսի, 1-ին փող., 2-րդ փակուղի, թիվ 5 բնակելի տունը՝ 271,79 քմ., կադաստրային ծածկագիրը՝ 07.063.078.006, հողամասը՝ 0,306 հա., գոմ՝ 50,39 քմ., ավտոտնակ՝ 19,25 քմ., կաթսայատուն՝ 5,33 քմ, հավանոց՝ 4,68 քմ., մեկնարկային գինը՝ 23.183.100 ՀՀ դրամ:
Լոտ 2. Անյուտա Շմավոնի Ստեփանյանին պատկանող, <Յունիբանկ> ԲԲԸ-ում գրավադրված՝ ք. Հրազդան, հարավային թաղ. Չարենցի փող. 66 արտադրամասը՝ 560,56 քմ, հողամասը՝ 0.2389 հա, մեկնարկային գինը՝ 14.436.900 ՀՀ դրամ:
Լոտ 3. Քնարիկ Սարգսյանին պատկանող, <Յունիբանկ> ԲԲԸ-ում գրավադրված՝ ք. Հրազդան, Չարենցի փող. 37 բնակելի տունը՝ 182,34 քմ, հողամասը՝ 0,078 հա, անասնաշենք՝ 18.4 քմ., սանհանգույց՝ 39,2 քմ, հացատուն 60,1 քմ., ավտոտնակ՝ 40,5 քմ., մեկնարկային գինը՝ 14.427.000 ՀՀ դրամ:
Լոտ 4. ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան վարչական տարածքում 07-001-745-071 կադաստրային ծածկագրով 0.0875 հա. գյուղ նշանակության հողամասի 1/4 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 40.500 ՀՀ դրամ:
Լոտ 5, ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան վարչական տարածքում 07-001-776-020 կադաստրային ծածկագրով 0.2129 հա գյուղ նշանակության հողամասի 1/4 բաժնեմասը, մեկնարկային գինը՝ 62.550 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարեն կանխիկ կամ փոխանցումով <Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ> ՓԲԸ-ի անհատ ձեռնարկատեր Անյուտա Շմավոնի Ստեփանյանի սնանկության գործով հատուկ հաշվին` 220349823173000 մինչև աճուրդի նախորդ օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվա նախորդ 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանում:
Աճուրդի հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին կարող են ծանոթանալ ՀՀ Սնանկության դատարանում /ք. Երևան, Օտյան 53/2/ հասցեով, կամ կարող են զանգահարել անհատ ձեռնարկատեր Անյուտա Շմավոնի Ստեփանյանի սնանկության գործով կառավարիչ Հ. Ղարիբյանին` 091-333-603 հեռախոսահամարով:
 

Հասցե` ք. Հրազդան, Ջրառատ 45

Հեռ..` +374 91 333603

Էլ. փոստ`