Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «Դելտա-Արմենիա՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

21.05.2019

Հայտատու` ՙԴելտա-Արմենիա՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76 հոդված

աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
22.03.2019թ.-ին, ժամը 14:00-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
ՙԴելտա-Արմենիա՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյանի կողմից 07.06.2019թ.-ին, ժամը 14:30-ին ՀՀ Սնանկության դատարանի շենքում (ք.Երևան, Օտյան 53/2) հայտարարվում է ՙԴելտա-Արմենիա՚ ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ և շարժական գույքերի դասական եղանակով աճուրդ-վաճառքը՝12 /տասներկու/ լոտով, նախկինից 10 % իջեցված գնով, ընդհանուր 316.742.952 /երեք հարյուր տասնվեց միլիոն յոթ հարյուր քառասուներկու հազար ինը հարյուր հիսուներկու/ ՀՀ դրամ մեկնարկային գնով ներառյալ 190 912 800 ՀՀ դրամ հողամասի կադաստրային արժեքը:
Գույքերը հետևյալն են`
ԼՈՏ 1- ՀՀ, ք.Ծաղկաձոր, Սարալանջի 1-ին փող., թիվ 1 տուրիստական բազա /4.22 հա հողամաս, նպատակային նշանակությունը` հատուկ պահպանման տարածք, 199-ն օրենքի սահմանափակումով, շինություններ և կառույցներ` փաստացի առկա թվով 5 հատ կիսակառույց 50-80% ավարտվածության աստիճանով, հանգստյան տնակներ, ընդհանուր 580,61 քմ մակերեսով, հենապատ-պարիսպ 360,8 գծմ/- աճուրդի մեկնարկային գինը 312.015.694 /երեք հարյուր տասներկու միլիոն տասնհինգ հազար վեց հարյուր իննսունչորս/ ՀՀ դրամ, ներառյալ 190.912.800 ՀՀ դրամ հողամասի կադաստրային արժեքը, որը ենթակա չէ նվազեցման:
ԼՈՏ 2-ԿԱՄԱԶ-5511, պետ.հ` 904 ՏՕ 61, 1982թ.- 905.921 ՀՀ դրամ
ԼՈՏ 3-Ավտոամբարձիչ /погрузчик/ 0,75 տ.- 263.541 ՀՀ դրամ
ԼՈՏ 4- Ավտոամբարձիչ /погрузчик/ 0,75 տ.- 395.310 ՀՀ դրամ
ԼՈՏ 5- Էքսկավատոր Էօ 4321Ա, 1985թ.- 181.184 ՀՀ դրամ
ԼՈՏ 6- Բեռնատար-ինքնաթափ ՏԱՏՐԱ815 B, 1988թ., կարմիր- 428.253 ՀՀ դրամ
ԼՈՏ 7- Տրակտոր T-170, 1988թ. 527.081 ՀՀ դրամ
ԼՈՏ 8- Ցիստեր-քարշակ անիվների վրա, 4580լ- 82.356 ՀՀ դրամ
ԼՈՏ 9- ԼԻԱԶ Շկոդա քարշակ, 1983թ.- 263.542 ՀՀ դրամ
ԼՈՏ 10- ОДАЗ կցորդ, 1987թ. - 82.356 ՀՀ դրամ
ԼՈՏ 11- Զիլ 133 ԳՅԱ ԿՍ3575- 1988թ. 1.350.645 ՀՀ դրամ
ԼՈՏ 12- ԲՄՎ 525, 1990թ.- 247.069 ՀՀ դրամ

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի §Անելիք բանկ¦ ՓԲԸ-ում բացված §Դելտա-Արմենիա¦ ՍՊԸ-ի սնանկության հատուկ հաշվիներին /ՀՀ դրամ-11800067243610, ԱՄՆ դոլար- 11800067243611, եվրո-11800067243613, ռուբլի-11800067243612/ մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի շենքում ՝ք.Երևան, Օտյան 53/2 հասցեով, մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերի ուսումնասիրությունների և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Սնանկության դատարան՝ք.Երևան, Օտյան 53/2, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:





Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` (093) 971818

Էլ. փոստ`