Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՔԻՄՏԵԽ» գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքի մասին

21.05.2019

Հայտատու` ՙՔԻՄՏԵԽ՚ գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ Ա.Ադամյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76 հոդված

Աճուրդի կազմակերպման և անցկացման մասին
Հայտնում եմ, որ 07.05.2019թ.-ին 15:00-ին հայտարարված աճուրդ-վաճառքը չկայացավ հայտերի բացակայության պատճառով:
07.06.2019թ.-ին 14:00-ին ՀՀ Սնանկության դատարանի շենքում՝ ք. Երևան, Օտյան 53/2 հասցեումմ, հայտարարվում է ՙՔԻՄՏԵԽ՚ գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի դասական եղանակով աճուրդ-վաճառքը` 1 /մեկ/ լոտով, ընդամենը 154.065.311 /հարյուր հիսունչորս միլիոն վաթսունհինգ հազար երեք հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Գույքը հետևյալն է՝
ԼՈՏ 1-Անշարժ գույքը տեղակայված է ՀՀ ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արցախի պողոտա 4-րդ նրբ., 10ա հասցեում: Իրենից ներկայացնում է 16339 քմ պարիսպապատ հողատարածք, որի վրա տեղակայված են տարբեր կոնստրուկտիվ լուծումներով շինություններ: Տարածքը ասֆալտապատ է, առկա են ծառեր: Տարածքի մուտքն իրագործվում է մետաղական երկփեղկանի դարպասով և պահակակետի միջով: Հողատարածքի վրա առկա են 6 270.13 քմ ընդհանուր մակերեսով երկու պահեստ, պահակատուն, վարչական շենք, կոմպրեսորային կայան, մեխանիկական արտադրամաս, պոմպակայան, կաթսայատուն, ստորգետնյա ջրամբար, պարիսպ: Սորբենտների արտադրամասն ու փորձարարական արտադրամասը փաստացի քանդված են, տեղում մնացել են որոշ կոնստրուկտիվ էլեմենտներ, ընդհանուր ուրվագիծն ու շինարարական աղբը: Վարչական շենքն իրենից ներկայացնում է չորս հարկանի քարե կառույց: Շինության որոշ պատուհաններ կոտրված են, ընդհանուր առմամբ ներքին հարդարումը կատարվել է խորհրդային ժամանակահատվածում և որոշ հատվածներում անմխիթար վիճակ է: Կան վերանորոգված մասեր: Հողատարածքը 99 տարի ժամկետով տրված է վարձակալության:
Աճուրդի մեկնարկային գինը 154.065.311 /հարյուր հիսունչորս միլիոն վաթսունհինգ հազար երեք հարյուր տասնմեկ/ ՀՀ դրամ է :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ. գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%:
Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի §ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ¦ ՓԲԸ-ում բացված §ՔԻՄՏԵԽ¦ գիտահետազոտական ինստիտուտ ՓԲԸ-ի սնանկության հատուկ հաշվին` 1150013479509535, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները, աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00, կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ մասնակցի վկայական ստանալու համար: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտի ուսումնասիրության և այլ տեղեկությունների համար մասնակիցները կարող են դիմել ՀՀ Սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/, կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Ա.Ադամյանին, հեռ.091(093)-21-01-11:

Հասցե` ք.Երևան, Բագրատունյաց 11ա-19ա

Հեռ..` (093) 971818

Էլ. փոստ`