Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Արա-Հաս>> ՍՊԸ-ի գույքերի կրկնաճուրդի մասին

21.05.2019

Հայտատու` <<Արա-Հաս>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյան
Սնանկության մասին ՀՀ օրենքի 76 հոդված

Հայտարարություն
2019թ-ի մայիսի 15-ին <<Արա-Հաս>> ՍՊԸ-ի գույքերի աճուրդը հայտ չլինելու պատճառով հայտարարվում է չկայացած:
2019թ-ի հունիսի 5-ին ժամը 17:15-ին <<Արա-Հաս>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Սպարտակ Ստեփանյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեի թիվ 311 սենյակում կանցկացվի <<Արա-Հաս>> ՍՊԸ-ի գույքերի բաց դասական եղանակով կրկնաճուրդը հետևյալ լոտերով.
ԼՈՏ 6. <<Արա-Հաս>> ՍՊԸ-ին պատկանող պահեստի ժամկետանց ապրանքներ` 4891 հատ 1լիտրանոց կոմպոտներ, 1233 հատ 1 լիտրանոց հյութեր, 1919 հատ 0,37-ից մինչև 1 լիտրանոց մուրաբաներ, 8735 հատ 0,446-ից մինչև 3 լիտրանոց ջեմեր, 704 հատ 1-ից մինչև 1,5 լիտրանոց մարինադ, 679 հատ 0,25-ից մինչև 0,72 լիտրանոց պահածոներ, մեկնարկային գինը 578.741 ՀՀ դրամ.
ԼՈՏ 7. <<Արա-Հաս>> ՍՊԸ-ին պատկանող պահեստի ապրանքներ` 768 հատ 1-ից մինչև 3 լիտրանոց կոմպոտներ, 913 հատ 0,314-ից մինչև 3 լիտրանոց հյութեր, 1227 հատ 0,35-ից մինչև 0,5 լիտրանոց մուրաբաներ, 6 հատ 0,485 լիտրանոց ջեմեր, 67 հատ 0,72-ից մինչև 1 լիտրանոց պահածոներ, մեկնարկային գինը 747.375 ՀՀ դրամ.
ԼՈՏ 8. <<Արա-Հաս>> ՍՊԸ-ին պատկանող պահեստի ապրանքներ`412 հատ 0,9 կիլոգրամանոց խոշոր աղ, 1 հատ աղբաման, 204 հատ ամանի գուպկա, 2 հատ ավել, 80 հատ ատամի խոզանակ, 1 հատ բալգարկի քար, 8915 հատ 0,25-ից մինչև 0,95 լիտրանոց բանկաներ, 0,325 կգ. Դափնետերև, 173 հատ զուգարանի թուղթ, 11,845 կգ թեյ, 60 տուփ լիմոնի աղ, 132 հատ հեղյուս, 43,6 կգ. հնդկաձավար, 8 հատ 0,5լ. սերկեվիլի մուրաբա, 130 կգ. մակարոն, 500 կգ. չոր մասուր, 16,5 կգ շաքարավազ, 613 հատ 0,2լ և 1լ. հյութի շիշ, 100կգ ոլոռ, 38կգ ոսպ, 500 հատ պահածոյի կափարիչ, 0,446 կգ աղացած պղպեղ, 15կգ սիսեռ, 63հատ վանելին, 12,5 կգ ցորենաձավար, 8,5լ քացախ, 435 հատ օճառ, 258կգ սառեցված կեռաս և սալոր, մեկնարկային գինը` 297.052 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն.
-Ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները,
- Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1%-ը և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <<Կոնվերս Բանկ>> ՓԲԸ-ի Կապանի մասնաճյուղում <<Արա-Հաս>> ՍՊԸ-ի սնանկության 1930030208005700 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդ օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդ 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի հասցեով` ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ ցանկացողները մինչև աճուրդի օրը ցանկացած ժամանակ կարող են ներկայանալ ք. Կապան Բաղաբերդ 8 հասցեն, կամ զանգահարել 094 094 554 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ Սյունիքի մարզ քաղ Կապան, Բաղաբերդի 8/42

Հեռ..` +37494094554

Էլ. փոստ`