Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՇԴ/3310/02/15 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

21.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ`
ԵՇԴ/3310/02/15

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ



Աշոտ Եղիազարյանին
/ք.Երևան, Արշակունյաց փ., շ. 135 դ., բն. 5/


Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է քննվել քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱրմենՏել» ՓԲ ընկերությունն ընդդեմ Աշոտ Եղիազարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանը 2016թ. փետրվարի 10-ին կայացրել է վճիռ, որը չի բողոքարկվել, 2016թ. մարտի 11-ին մտել է օրինական ուժի մեջ և 2018թ. դեկտեմբերի 26-ին տրամադրվել է կատարողական թերթ:
2019թ. ապրիլի 5-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել «ԱրմենՏել» ՓԲ ընկերության դիմումը՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի ճանաչելու վերաբերյալ, որի քննարկման համար հրավիրվել է դատական նիստ, որին Դուք հրավիրվում եք մասնակցելու որպես պարտապան:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Դիմումի քննությունը նշանակվել է 2019թ. մայիսի 29-ին, ժամը 11:05-ին, ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40 հասցեում, դատական նիստերի դահլիճ թիվ 3:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` +374 10 339596 ներքին համար 111

Էլ. փոստ`