թիվ ԳԴ1/0007/02/18 Քաղաքացիական գործով պատասխանող Նախշուն Սուրենի Խոջոյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:
21.05.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Նախշուն Սուրենի Խոջոյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոթք
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արմենակ Ապրեսի Մանուկյանի ընդդեմ Նախշուն Սուրենի Խոջոյանի, երրորդ անձ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի օգոստոսի 02-ին, ժամը 17:30-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ի գիտություն
Նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ