Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ԵԿԴ/0102/04/17 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ

22.05.2019

Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք 95-րդ հոդված, 6-րդ մաս



Պահանջատեր Արամ Մանձիկյանին
Հասցե՝ ք. Երևան, Եր. Քոչարի 7 շենք, բն. 70


Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/0102/04/17 սնանկության գործը ՝ըստ դիմումի Արտուշ Վարդանյանի ընդդեմ Վահագն Օհանջանյանի, պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում եք,որ 12.06.2019 թ. նշանակվել է դատական նիստ սույն սնանկության գործով կառավարիչ Տիգրան Սահակյանի կողմից դատարան ներկայացված վերջնական հաշվետվության և սնանկության գործն ավարտելու մասին միջնորդության քննարկմանը /սնանկ. օրենք 87/:
Վերջնական հաշվետվության և սնանկության գործն ավարտելու մասին միջնորդության քննարկումը տեղի կունենա 12.06.2019 թ. ժամը՝ 10:30-ին ՀՀ Սնանկության դատարանում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականաման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Ե.Օտյան 53/2,

Հեռ..` +374 10 74-28-20

Էլ. փոստ`