Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԵԴ/0303/04/18 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

22.05.2019

Հայտատու` ՀՀ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք 95-րդ հոդված, 6-րդ մաս

Պարտապան Վարդան Փանոսյանին
Ք. Երևան, Լենինգրադյան 40ա շ., բն. 10
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/0303/04/18 սնանկության գործը ըստ դիմումի <<Եվրոպա>> ՍՊԸ-ի ընդդեմ Վարդան Խաչիկի Փանոսյանի ՝ պարտապանին սնանկ ճանաչելու պահանջի վերաբերյալ:
Տեղեկացվում եք, որ 18.06.2019թ. նշանակվել է դատական նիստ Սնանկության մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության քննարկմանը:
Դատական նիստը տեղի կունենա 18.06.2019թ. ժամը՝10:30-ին ՀՀ Սնանկության դատարանում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականաման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Ե.Օտյան 53/2,

Հեռ..` (0037410)74-28-20

Էլ. փոստ`