Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մարտին Գևորգյանի գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին

22.05.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Մարտիկյան Հենրիկ Սարիբեկի
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

21.05.2019թ-ին հայտարարված Մարտին Գևորգյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառքը կայացել է մասնակի. օտարվել է թիվ 1 լոտի կազմում ընդգրկված գույքը: 21.06.2019թ-ին ժամը 12:20-ին Մարտին Գևորգյանի սնանկության գործով կառավարիչ Հենրիկ Մարտիկյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5 հասցեում կանցկացվի Մարտին Գևորգյանի սնանկության գործով գույքի բաց դասական եղանակով աճուրդ-վաճառք` հետևյալ լոտերով.
ԼՈՏ 2. 211քմ մակերեսով մեկ հարկանի բնակելի տուն՝ կառուցված 0.1հա բնակելի կառուցապատման հողամասի վրա: Գույքը գտնվում է Արարատի մարզի Գեղանիստ համայնքի 16-րդ փողոց, թիվ 12 հասցեում: Բնակելի տան պատերը՝ տուֆ քար, շենքի հիմքը և միջհարկային ծածկը՝ ե/բ միաձույլ, տանիքը՝ թիթեղյա, պատուհանները՝ փայտյա, երկտակ, ճաղապատ, հատակը՝ լամինատ: Հողամասում առկա է 468 քմ ջերմոցային տնտեսություն, ինչպես նաև ինքնակամ շինություններ՝ դալան՝ 10.3 քմ,ավտոտնակ՝ 27.4 քմ,լողավազան՝32.2 քմ, ջերմոց՝ 177.4 քմ, ջերմոց՝ 26,3 քմ և պարիսպ՝ 8,43 քմ: Գույքը սեփականության իրավունքով պատկանում է Կարմեն Արարատի Սարգսյանին /սեփ. իրավունքի վկայական թիվ 08082012-03-0101, տրվ. 08.08.2012թ/ և Մարտին Գևորգյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Արարատբանկ» ԲԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 26.367.150 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3. Փայտամշակման ժապավենային հաստոց KCПО, մոդել «4085», բավարար վիճակ: Գույքը Մարտին Գևորգյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում: Մեկն. գինը՝ 264.540 ՀՀ դրամ:
ԼՈՏ 4. Ֆուգան փայտի, օգտագործված, բավարար վիճակ: Գույքը Մարտին Գևորգյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ֆինքա» ՈՒՎԿ ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 165.337 ՀՀ դրամ:
ԼՈՏ 5. Սղոց A-2A, մոդել 9824, օգտագործված, բավարար վիճակ: Գույքը Մարտին Գևորգյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ֆինքա»ՙ ՈՒՎԿ ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 212.576 ՀՀ դրամ:
ԼՈՏ 6. Սղոց 441 մոդելի, օգտագործված, բավարար վիճակ: Գույքը Մարտին Գևորգյանի վարկային պարտավորությունների դիմաց գրավադրված է «Ֆինքա»ՙ ՈՒՎԿ ՓԲԸ-ում: Մեկնարկային գինը՝ 127.546 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
. ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
. աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5%–ը: Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը կանխիկ կամ փոխանցումով ՚Արդշինբանկՙ ՓԲԸ-ի Վեդու մ/ճ-ում բացված Մարտին Գևորգյանի սնանկության գործով թիվ 2477604486360000 հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդի մասնակցության վճարը նախատեսված է աճուրդների աշխատանքների կազմակերպման համար և չի մտնում բաշխման ենթակա գույքի արժեքի մեջ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան` ք. Երևան, Օտյան 53/2 հասցեով:
Աճուրդի նախատեսված օրը կարող է փոխվել և հետաձգվել՝ այդ մասին աճուրդի կայանալուց ոչ պակաս երեք օր առաջ կատարելով համապատասխան հայտարարություն:
Աճուրդում հաղթող մասնակից է համարվում առավել բարձր գին վճարող մասնակիցը: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Հ. Մարտիկյանին (հասցեն՝ Արարատի մարզ, գ. Գոռավան, հեռ. /0234/ 2-33-76, /094/ 348664)` ցանկացած ժամանակ:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, գ. Գոռավան, Պարույր Սևակի 3

Հեռ..` +374 94 348664

Էլ. փոստ`