Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԻԴԱԼԳՈ» ՍՊԸ-ին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

22.05.2019

Հայտատու` «ԻԴԱԼԳՈ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հունիսի 18-ին ժամը 12:30-ին «ԻԴԱԼԳՈ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված «ԻԴԱԼԳՈ» ՍՊ ընկերության գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 9 լոտից
Աճուրդի է ներկայացվում
ԼՈՏ 1. Տաբատ «Վան Կլիֆ» ապրանքանիշի, 84 հատ, յուրաքանչյուրի մեկնարկային գինը՝ 3.825,63 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. Կոստյում «Վան Կլիֆ» ապրանքանիշի, 49 հատ, յուրաքանչյուրի մեկնարկային գինը՝ 11.956,41 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3. Բաճկոն «Վան Կլիֆ» ապրանքանիշի, 46 հատ, յուրաքանչյուրի մեկնարկային գինը՝ 9.565,29 ՀՀ դրամ:
ԼՈՏ 4. Վերարկու «Վան Կլիֆ» ապրանքանիշի, 17 հատ, յուրաքանչյուրի մեկնարկային գինը՝ 23.914,44 ՀՀ դրամ :
ԼՈՏ 5. Վերնաշապիկ «Վան Կլիֆ» ապրանքանիշի, 57 հատ, յուրաքանչյուրի մեկնարկային գինը՝ 3.346,92 ՀՀ դրամ:
ԼՈՏ 6. Ժիլետ «Վան Կլիֆ» ապրանքանիշի, 4 հատ, յուրաքանչյուրի մեկնարկային գինը՝ 2.391,12 ՀՀ դրամ :
ԼՈՏ 7. Փողկապ «Վան Կլիֆ» ապրանքանիշի, 126 հատ, յուրաքանչյուրի մեկնարկային գինը՝ 955,8 ՀՀ դրամ:
ԼՈՏ 8. Վզկապ «Վան Կլիֆ» ապրանքանիշի, 1 հատ, յուրաքանչյուրի մեկնարկային գինը՝ 523,26 ՀՀ դրամ:
ԼՈՏ 9. Թիթեռնիկ «Վան Կլիֆ» ապրանքանիշի, 10 հատ, յուրաքանչյուրի մեկնարկային գինը՝ 531,36 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Արդշինինբանկ> ՓԲԸ Շենգավիթ մ/ճ-ի սնանկության հատուկ հաշվին` 2473604587610000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան /ք. Երևան, Օտայն 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել «ԻԴԱԼԳՈ» ՍՊԸ սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`