Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արթուր Մանուկյանին պատկանող գրավադրված՝ գույքը աճուրդով վաճառելու մասին

22.05.2019

Հայտատու` Կամո Հարոյան
«Սնանկությանմասին» ՀՀօրենքի 76-րդհոդված

20.05.2019թ նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 07.06.2019թ ժամը 10:00-ին ՀՀ սնանկության դատարանի ք.Վեդի, Արարատյան 55 հասցեի շենքում կանցկացվի` ԱՁ Արթուր Մանուկյանի պարտավորությունների համար ՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚ ՈՒՎԿ ԱԿ-ում գրավադրված՝ պարտապանին պատկանող գույքերի աճուրդ վաճառքը՝ բաց դասական եղանակով: Լոտ-1 ՀՀ Արարատի մարզ, գ. Ոստան, Երկաթուղային փողոց 13/2 հասցեում գտնվող անշարժ գույք, կազմված՝ ըստ սեփականության վկայականի 1237.5քմ շինությունից, հարկայնությունը՝ երկհարկանի, շինությունը հիմնականում փլված է, բացակայում են միջհարկային ծածկը, տանիքը, դռներն ու պատուհանները, ինժեներական ցանցերն ու կոմունիկացիաներն: Հողամաս 4283քմ, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման: Հողամասը ծանրաբեռնված է հողի կադաստրային արժեքի պարտքով/սեփականության իրավունքի վկայական թիվ 12022014-03-0045/ մեկնարկային գինն է 4.528.000 ՀՀ դրամ: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի ԱՁ Արթուր Մանուկյանի սնանկության հատուկ հաշվին ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ h/h 1930029990380200, համապատասխանաբար` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Թիվ 1 լոտով հաղթող ճանաչված անձը պարտավոր է Ոստան համայնքի բյուջե վճարել նաև 4283քմ հողամասի՝ տվյալ պահին գործող, կադաստրային արժեքը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի նոտարական վավերացման, պետական գրանցման, ինչպես նաև վտարման հետ կապված ծախսերը կատարվում է գնորդի հաշվին: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Կ. Հարոյանին/Արարատի մարզ գ. Փ. Վեդի հեռ. 055131313/

Հասցե` ՀՀ Արարատի մարզ,գ. Փ. Վեդի

Հեռ..` +374 55 131313

Էլ. փոստ`