Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՁ Արտավազդ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ գրավի առարկա հանդիսացող, գույքերը աճուրդով վաճառելու մասին

22.05.2019

Հայտատու` Կամո Հարոյան
«Սնանկությանմասին» ՀՀօրենքի 76-րդհոդված

20.05.2019թ նշանակված աճուրդ վաճառքը չի կայացել հայտ չլինելու պատճառով: 07.06.2019թ ժամը 15:45-ին ՀՀ սնանկության դատարանի ք.Վեդի, Արարատյան 55 հասցեի շենքում կանցկացվի` ԱՁ Արտավազդ Մանուկյանի սնանկության գործով, պարտապանին սեփականության իրավունքով պատկանող՝ ՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚ ՈՒՎԿ ԱԿ-ում գրավադրված՝ գույքերի աճուրդ վաճառքը ՝բաց դասական եղանակով հետևյալ լոտերով:
ԼՈՏ 1- Արտավազդ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, ՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚ ՈՒՎԿ ԱԿ-ում գրավի առարկա հանդիսացող, ՀՀ Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Զ. Անդրանիկ փողոց 5 շենք թիվ 28 հասցեում գտնվող բնակարան 60.94քմ մակերեսով: Ներքին հարդարման վիճակը վատ, արտաքինը՝ միջին: Ինժեներական ցանցերից և կոմունիկացիաներից առկա է՝ էլեկտրոմատակարարում, գազամատակարարում, ջրամատակարարում: Հարկայնությունը՝ 4 հարկանի շենքի 2-րդ հարկ/սեփականության իրավունքի վկայական թիվ 06022013-09-0186/ Լոտի մեկնարկային գինն է 3.470.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 2- Արտավազդ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, ՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚ ՈՒՎԿ ԱԿ-ում գրավի առարկա հանդիսացող, ՀՀ Սյունիքի մարզ, ք.Սիսիան, Իսրայելյան 1/5 հասցեում գտնվող արտադրամաս 104.76քմ մակերոսով: Վերջինս իրենից ներկայացնում է բաց ծածկ՝ մետաղական խողովակներով հենասյունների վրա, մետաղական կտուրի կավարամածով, հիմքը՝ երկաթ բետոն կետային լցվածքով,պատերը բացակայում են: Հողամաս 0.12հա, նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, իրավունքի տեսակը սեփականություն: /սեփականության իրավունքի վկայական թիվ 07052014-09-0006/ Լոտի մեկնարկային գինն է 3.354.000 ՀՀ դրամ:
ԼՈՏ 3- Արտավազդ Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող, ՙՖարմ Կրեդիտ Արմենիա՚ ՈՒՎԿ ԱԿ-ում գրավի առարկա հանդիսացող, գույքը այն է՝ քարի ուղղահայաց սղոց: Հաստոցի մոդելային նշումը բացակայում է, այն իր ֆունկցոնալ նշանակությամբ նույնական է CMP-43 ուղղահայաց շտրիպսային կտրող գործիքով հաստոցներին: Արտադրությունը ինքնաշեն: Տեխնիկական վիճակի գնահատականը բավարար: Լոտի մեկնարկային գինն է 2.495.000 ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, ինչպես նաև աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը, որը կազմում է լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% : Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի ԱՁ Արտավազդ Մանուկյանի սնանկության հատուկ հաշվին ՙԿոնվերս Բանկ՚ ՓԲԸ հ/հ 19300982882600,համապատասխանաբար` մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16.00-ն կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարան /ք.Երևան, Օտյան 53/2/ հասցեով: Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գույքի վաճառքի նոտարական վավերացման, պետական գրանցման, ինչպես նաև վտարման/տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց/ հետ կապված ծախսերը կատարվում է գնորդի հաշվին: Աճուրդի անցկացման և լոտի հետ ծանոթացման համար ցանկացողները կարող են դիմել սնանկության գործով կառավարիչ Կ. Հարոյանին/Արարատի մարզ գ. Փ. Վեդի հեռ. 055131313/

Հասցե` ՀՀ Արարատի մարզ,գ. Փ. Վեդի

Հեռ..` +374 55 131313

Էլ. փոստ`