Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/6120/02/19 քաղաքացիական գործով ծանուցագիր

22.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան /Արաբկիր նստավայր/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող Էդգար Ոսկանյանին
հասցե՝ ք. Երևան, Շերամի փողոց, 87 շենք, բնակարան 14
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մարինա Տաշչյան) 12.03.2019թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Շուշանիկ վահրամի Պետրոսյանի հայցն ընդդեմ Էդգար Ոսկանյանի`ալիմենտի բռնագանձման պահանջի մասին, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Նույն դատարանը 03.05.2019թ. որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 2019 թվականի հունիսի 17-ին, ժամը 11:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10, թիվ 2 դահլիճ):
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ք. Երևան, Հրաչյա Ներսիսյան

Հեռ..` +374 10 20 97 76

Էլ. փոստ`