Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/1629/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

23.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/1629/02/19 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Հարություն Ավետիսի Հովհաննիսյանին
/հասցեն` ՀՀ, ք. Երևան, Անդրֆեդերացիայիփող.,139 տուն/

Դատարանի 06.02.2019թ-ի որոշմամբ վարույթ է ընդունվել «Յուքոմ» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ Վարդան Վահագնի Պետրոսյանի, Հարություն Ավետիսի Հովհաննիսյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Որպես պատասխանող Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածի համաձայն` գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ:
Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում:
Դատարանը 07.05.2019թ-ին որոշում է կայացրել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին և նույն որոշմամբ վճռի հրապարակման օր է նշանակել 2019 թվականի հունիսի 17-ին, ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, հասցեն` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10:
Տեղեկացնում ենք, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված են դատարանում:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ժ.ԻՇԽԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 243635

Էլ. փոստ`