Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արսեն Կիրակոսյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

23.05.2019

Հայտատու` Արտակ Մարտիրոսյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

20.05.2019թ. Արսեն Կիրակոսյանի սնանկության գործով աճուրդը չի կայացել, հայտեր չլինելու պատճառով:
20.06.2019թ. ժամը 11:00-ին Արսեն Կիրակոսյանի սնանկության գործով կառավարիչ Ա.Մարտիրոսյանի կողմից ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող. 5 հասցեում, կանցկացվի Արսեն Արայի Կիրակոսյանի պարտավորությունների կատարման ապահովման համար «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ում գրավադրված երրորդ անձ` Լալա Ալֆրեդի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի բաց դասական եղանակով աճուրդը:
Լոտ 1` ՀՀ, ք. Երևան, Մոլդովական փողոց 44/3 շենքի թիվ 17 /ըստ վկայականի՝ ք. Երևան, Նորքի 2մ/շ, 21 շենքի թիվ 15/ բնակարան հասցեում գտնվող 50,2քառ.մ բնակարան, նպատակային նշանակությունը՝ բնակելի, գրանցված իրավունքի տեսակը՝ սեփականություն, անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման թիվ 2157845 վկայական, տրված 21.12.2007թ., Լոտի մեկնարկային գինն է 11.250.000 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման, անհրաժեշտության դեպքում նաև վտարման /տվյալ պահին բնակարանում բնակվող անձանց/ հետ կապված գործողությունները և ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ բացված թիվ 220410168425000 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարանի Կենտրոնական նստավայր` ք. Երևան, Օտյան 53/2:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Ա.Մարտիրոսյանին (հեռ. 055 99 47 99)

Հասցե` ք.Երևան, Հ. Էմին 16, բն.2

Հեռ..` +374 55 994799

Էլ. փոստ`