Թիվ ԳԴ1/0471/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
23.05.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Վարդան Վոլոդյայի Գասպարյանին
Հասցե ՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Աճառյան փ., տուն 13
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ1/0471/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Վարդան Վոլոդյայի Գասպարյանի և Ալվարդ Օնիկի Մնացականյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանողներ Վարդան Վոլոդյայի Գասպարյանին (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, Աճառյան փ., տուն 13), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «Տեղափոխված» նշումով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/0471/02/18 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2019 թվականի հուլիսի 10-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +37 -264 24244
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`