Թիվ ԵԴ/2028/02/19 քաղաքացիական գործով որպես պատասխանող <<Նարեկ-10>> ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիր
23.05.2019
Պատասխանող- <<Նարեկ-10>> ՍՊԸ-ին
/ք. Երևան, Շենգավիթ, Մանթաշյան 2/
Դուք հանդիսանում եք թիվ ԵԴ/2028/02/19 քաղաքացիական գործով ըստ հայցի «Տոր» ՍՊԸ-ի, ընդդեմ <<Նարեկ-10>> ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որպես պատասխանող, որպիսի գործով 15.05.2019 թվականին որոշում է կայացվել Քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ վճռի հրապարակման օր նշանակված է 2019 թվականի հուլիսի 11-ին, ք. Երևան, Մ. Խորենացու 162ա հասցեում:
Ձեր նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները կարող եք ներկայացնել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում:
ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Մ. Խորենացու փող., 162ա շ.
Հեռ..` +374 10576631
Էլ. փոստ`