Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Նունե Եղոյանի պարտավորությունների կատարման միջոց <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

23.05.2019

Հայտատու` Նունե Եղոյանի սնանկության գործով կառավարիչ Արմենակ Էլոյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019 թ. հունիսի 11-ին, ժամը 12:00-ին պարտապան Նունե Եղոյանի սնանկության գործով կառավարիչ Ա. Էլոյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց 5, սենյակ 311 հասցեում կանցկացվի Նունե Եղոյանի պարտավորությունների կատարման միջոց <<Արարատբանկ>> ԲԲԸ-ում գրավադրված անշարժ գույքի աճուրդ՝ 3 ԼՈՏ-ով, բաց դասական եղանակով: Գույքերնն իրենից ներկայացնում է՝
1. ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Կուրղինյան փող. 5 շ. բն. 55/1 հասցեում գտնվող բնակելի տունը, որը սեփականության իրավունքով պատկանում է Նունե Եղոյանին :
Մեկնարկային գինը սահմանվում է 7,217,100 ՀՀ դրամ:
2. ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Կուրղինայն փողոց 5 շենք, բն, 55 հասցեում գտնվող բնակելի տունը, որը սեփականության իրավունքով պատկանում է Նունե Եղոյանին :
Մեկնարկային գինը սահմանվում է 23,911,200 ՀՀ դրամ:
3.ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Րաֆֆու փողոց 81 շենք, թիվ 60 հասցեում գտնվող բնակելի տունը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձի :
Մեկնարկային գինը սահմանվում է 18,000,000 ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
- Ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետակա գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
- աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի
համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ կամ փոխանցումով Նունե Եղոյանի սնանկության հաշվին՝ <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի <<Էրեբունի>> մասնաճյուղ 2472303386490000 հաշվեհամարին` մինև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները սույն հայտարարությունից հետո` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ սնանկության դատարանի շենքում /ք. Երևան, Օտյան 53/2/:
Աճուրդն անցկացվում է դասական եղանակով՝ հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Ա. Էլոյանին / 094 411 487 /:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 40 փող.37 տուն

Հեռ..` +374 94 411487

Էլ. փոստ`