Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Տիգրան Արմենի Հովհաննիսյանի գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

23.05.2019

Հայտատու` Սնանկության գործով կառավարիչ՝ Գևորգ Ավագյան
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

17.06.2019թ. ժամը 14:00-ին Տիգրան Արմենի Հովհաննիսյանի սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանի կողմից ք. Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Տիգրան Արմենի Հովհաննիսյանին պատկանող և պարտապանի վարկային պարտավորությունների համար երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքերի աճուրդը:
Աճուրդի են ներկայացվում հետևյալ շարժական և անշարժ գույքերը՝
Լոտ 1. ՀՀ Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Արզնու խճուղի թիվ 1/2/4, 1/2/4/1 հասցեում գտնվող 0.08 /հա/ մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս-17.000.000 ՀՀ դրամ, հանդիսանում է Ռուզաննա Գրիգորյանի սեփականությունը,
Լոտ 2. ¦PORSCHE CAYENNE§ 3.2 մակնիշի, 24 AA 444 պետհամարանիշի, ավտոմեքենա, թողարկման տարեթիվը 2006թ., տեսակը՝ թեթև մարդատար, թափքի տեսակը ունիվերսալ, նույնականացման համարը / VIN- WP1ZZZ9PZ6LA06529/, շարժիչի հզորությունը՝ 231 ձ.ուժ, գույնը՝ սպիտակ, մեքենան վթարված է, շարժիչը և փոխանցման տուփը չեն աշխատում, մեքենան կարիք ունի հիմնանորոգման-970.000 ՀՀ դրամ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝ ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները:
Աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները, պետք է վճարվեն «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի Չարենցավանի մասնաճյուղում բացված թիվ 16028004047083 սնանկության հատուկ հաշվին, աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 և ներկայացվեն ՀՀ Սնանկության դատարան /ք. Երևան, Օտյան 53/2 /:
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար դիմել սնանկության գործով կառավարիչ Գ.Ավագյանին (հեռ. (091) 40-19-22):

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 3-րդ թաղ., 19շ,, 19 բն.

Հեռ..` 091401922

Էլ. փոստ`