Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/10361/02/18 գործով հրապարակային ծանուցում

23.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս



ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, www.court.am

Գործ ԵԴ/10361/02/18
<<7>> մայիսի 2019թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Երրորդ անձ` Անդրանիկ Սողոմոնի Այվազյանին
/Լոռու մարզ, Ախթալա համայնք, Աբովյան փող., 23 շ., բն. 8/
/Լոռու մարզ, Ախթալա համայնք, Աբովյան փող., 23 շ., բն. 33/

Երրորդ անձ` <<Ֆլորես աճուրդի տուն>> ՍՊ ընկերությանը
/ք.Երևան, Ագաթանգեղոսի 6/1/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) 26.06.2018թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Գարինեհ Ռաֆեի Յագուբիկենարակիի ընդդեմ Արա Աղագոլի Նազարյանի, Վաչագան Լիպարիտի Խաչատրյանի, Գայանե Սուրենի Իսպիրյանի, <<Հայէկոնոմբանկ>> ԲԲ ընկերության, երրորդ անձինք` Անդրանիկ Սողոմոնի Այվազյանի, <<Երևանի <<Ադամանդ>> ապրանքա-հումքային բորսա>> ՓԲ ընկերության, <<Ֆլորես աճուրդի տուն>> ՍՊ ընկերության, ՀՀ նոտարական պալատի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի`առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիառելու պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ. ՊԱՊՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20-97-01

Էլ. փոստ`