Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/1175/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.05.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

Գործ հա. ԵՄԴ/1175/02/16
Պատասխանող՝ Սիմակ Դավթյանին
երրորդ անձինք` Սիրուն Համբարձումյանին,
Սամվել Դավթյանին, Մանվել Դավթյանին
ՀՀ, ք. Երևան, Անդրանիկի 117 շենք, բն. 50
Որպես պատասխանող կողմ, 2019 թվականի սեպտեմբերի 10-ին, ժամը 11:00-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵՄԴ/1175/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> ԻԱՄ-ի ընդդեմ Սիմակ Դավթյանի, երրորդ անձինք` Սիրուն Համբարձումյանի, Սամվել Դավթյանի, Մանվել Դավթյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին, և ըստ հակընդդեմ հայցի Մանվել Դավթյանի ընդդեմ Սիմակ Դավթյանի, Սիրուն Համբարձումյանի, Սամվել Դավթյանի, <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> ԻԱՄ-ի` գույքից անբաժանելի բարելավումներ կատարելու հիմքով բաժինն ավելացնելու և բաժնային սեփականության իրավունք սահմանելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական Լ.Կարապետյան

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.

Հեռ..` +374 10 339596

Էլ. փոստ`