Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԵՇԴ/1275/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.05.2019

Հայտատու` Երևանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ, քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի, 6-րդ մաս


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քանաքեռ նստավայր` ք.Երևան, Թբիլիսյան 3/9, հեռ. 010 20-97-70


ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ԵՇԴ/1275/02/14

Հայցվոր՝ Արմեն Դարբինյանին
/ք. Երևան, Բագրատունյաց 7բ/
Պատասխանող Նոնա Մանուկյանի ներկայացուցիչ ՝ Գուրգեն Թորոսյանին
/ք. Երևան, Կիևյան 3/1/
Պատասխանող՝ Աբգար Մանուկյանին
/ք. Երևան, Վ. Շենգավիթ 10 փողոց, տուն 42/
Հայցվորի ներկայացուցիչ՝ Սամվել Միրզոյանին
/ք. Երևան, Անդրանիկի 133-42/
Պատասխանող՝ Ջուլիետա Մանուկյանին
/ք. Երևան, Վ. Շենգավիթ 10 փողոց, տուն 42/
Պատասխանող՝ Վարսենիկ Մանուկյանին
/ք. Երևան, Վ. Շենգավիթ 10 փողոց, տուն 42/

Պատասխանող՝ Նորա Ղազարյանին
/ք. Երևան, Վ. Շենգավիթ 10 փողոց, տուն 42/
Պատասխանող՝ Նաիրա Մանուկյանին
/ք. Երևան, Վ. Շենգավիթ 10 փողոց, տուն 42/

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա. Սուքոյանի վարույթում է գտնվում թիվ ԵՇԴ /1275/02/14 քաղաքացիական գործն ըստ հայցի ՝Արմեն Դարբինյանի ընդդեմ Նորա Ղազարյանի, Նաիրա Մանուկյանի, Նոնա Մանուկյանի, Վարսենիկ Մանուկյանի, Ջուլետա Մանուկյանի և Աբգար Մանուկյանի` Վ.Շենգավիթ 10-րդ փողոցի 42 հասցեի անշարժ գույքից համաձայն տվյալ գույքի նկատմամբ գրանցված սեփականության իրավունքի վկայականի իր բաժնեմասին համաչափ բնեղենով որոշելու և առանձնացնելու, իսկ բաժնեմասն առանձնացնելն անհնարին կամ ոչ նպատակահարմար լինելու դեպքում, ամբողջ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, և ստացված գումարն ըստ բաժնեմասերի համասեփականատերերի միջև համաչափ բաշխելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի հուլիսի 09-ին, ժամը 11:00-ին (ք. Երևան, Թբիլիսյան 3/9, 2-րդ հարկ, 5-րդ դահլիճ) ,և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
Միևնույն ժամանակ, ծանուցում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 3. Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար: Նույն օրենսգրքի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ 1. Առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե`
ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական՝ Հ. Զաքարյան

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +37410 209770

Էլ. փոստ`