Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԱԴԴ/3423/02/14 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

27.05.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գեորգի Բաղդասարյանին
(ք.Երևան, Լուկաշինի 1 փող., 16 տուն)

ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 16.05.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել պատասխանող Գեորգի Բաղդասարյանի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը թիվ ԵԱԴԴ/3423/02/14 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.02.2019 թվականի վճռի դեմ, քաղաքացիական գործով ըստ հայցի Հրաչյա Գրիգորյանի ընդդեմ Գեորգի Բաղդասարյանի, երրորդ անձ Ավետիք Պետրոսյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Պատասխանող Գեորգի Բաղդասարյանի վերջին հայտնի բնակության վայրը ք.Երևան, Լուկաշինի 1 փող., 16 տուն հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`