Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/4290/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.05.2019

Հայտատու` Երևան քաղաքա ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԴ/4290/02/18
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Երրորդ անձ` Նաիրա Հայրապետյանին
/ք.Երևան, Ա․Իոսիֆյան փող․, 3 տ․/
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Երևանի կառուցապատման Ծիգ>> ՀՈԱԿ-ի ընդդեմ Համլետ, Հայկ Հայրապետյանի, երրորդ անձ Նաիրա Հայրապետյանի սեփականության իրավունքով պատասխանողին պատկանող հողամասն օտարելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Համլետ Հայրապետյանի ընդդեմ Հայկ Հայրապետյանի, <<Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ>> ՀՈԱԿ-ի, Նաիրա Հայրապետյանի, երրորդ անձին Կարեն Խաչատրյանի` օտարման պայմանագրի նախագիծ կազմելուն, փոխհատուցման գումարի չափի հաշվարկ կատարելուն և նկարագրության արձանագրություն ուղարկելուն հարկադրելու պահանջների մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես երրորդ անձ:
Քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականին`հուլիսի 08-ին, ժամը` 15:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Դատավորի օգնական Տ․Մանուչարյան

Հասցե` ք․Երևան,Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596,112

Էլ. փոստ`