Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ2/0035/05/19 վարչական գործով դատական ծանուցագիր

30.05.2019

Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0035/05/19 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2019թ.

Հասցեատեր՝ Բաղդասար Սմբատյան
Հասցե՝ Արմավիրի մարզ, Այգեվան համայնք,
5-րդ փողոց, շենք 6, բնակարան 3

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (Սևանի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Լեոնիդ Քաջիկի Սարիբեկյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Գևորգ Հակոբի Սմբատյան, Անահիտ Գևորգի Սմբատյան, Բաղդասար Հակոբի Սմբատյան, Սերոբ Գևորգի Սմբատյան, Թաթուլ Մխիթարյան և Զինա Մխիթարյան՝ Գևորգ Հակոբի, Անահիտ Գևորգի, Բաղդասար Հակոբի և Սերոբ Գևորգի Սմբատյանների անվամբ տրված թիվ 943555 սեփականության իրավունքի վկայականի տնամերձ հողամասի հատակագծում պայմանական թիվ 5-ից թիվ 6 կետերը, թիվ 6-ից թիվ 7 կետերը, թիվ 7-ից թիվ 8 կետերը և թիվ 8-ից թիվ 5 կետերը միացնող հատվածներով հողամասի մասով Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի Բ թաղամասի 1-ին փողոցի տուն 44 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ Գևորգ Հակոբի Սմբատյանի, Անահիտ Գևորգի Սմբատյանի, Բաղդասար Հակոբի Սմբատյանի և Սերոբ Գևորգի Սմբատյանի անվամբ 2003 թվականի նոյեմբերի 24-ին կատարված իրավունքի պետական գրանցումը ոչ իրավաչափ իրավունք տրամադրելու հիմքով առ ոչինչ ճանաչելու և որպես հետևանք՝ առ ոչինչ ճանաչված մասով Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի Բ թաղամասի 1-ին փողոցի տուն 44 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ 2003 թվականի դեկտեմբերի 19-ին թիվ 4-3 մատյանի թիվ 225 համարի տակ Թաթուլ և Զինա Մխիթարյանների անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դատարանի 2019 թվականի մայիսի 21-ի արձանագրային որոշմամբ սույն վարչական գործով հրավիրվել է ևս մեկ նախնական դատական նիստ և այն նշանակվել 2019 թվականի հուլիսի 15-ին, ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի շենքում (Սևանի նստավայր), քաղաք Սևան, Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:
2019 թվականի մայիսի 21-ին հայցվորի ներկայացուցիչ Կարեն Լևոնյանը դիմում է ներկայացրել հայցի հիմքը և առարկան լրացնելու մասին:
Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մասի՝ պատասխանողը հայցադիմումի հիմքի և (կամ) առարկայի փոփոխությունը ստանալուց հետո կարող է ներկայացնել նոր պատասխան դրա վերաբերյալ՝ սույն օրենսգրքի 86-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում:
Կից ուղարկվում են «Դատավարության մեջ երրորդ անձ ներգրավելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2019 թվականի մայիսի 21-ի որոշումը, հայցի հիմքը և առարկան լրացնելու մասին դիմումի պատճենը:

(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:
Առդիր որոշումը՝ թերթից, հայցի հիմքը և առարկան լրացնելու մասին դիմումի պատճենը՝
թերթից:

Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան

ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մաս
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված
Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +37426120149

Էլ. փոստ`