Թիվ ԼԴ4/1108/02/17 քաղաքացիական գործով պատասխանող Շահեն Սուքիասի Բարոյանին ուղղված դատական ծանուցագիր
01.06.2019
ՇԱՀԵՆ ՍՈՒՔԻԱՍԻ ԲԱՐՈՅԱՆԻՆ
(Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Թումանյան 44 տուն)
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Արմեն Չուբարի Միրզոյանի և Համլետ Չուբարի Միրզոյանի ընդդեմ Ձեզ և Լիլիա Վոլոդյայի Ներսիսյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանի որոշմամբ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը վերանշանակվել է 2019 թվականի օգոստոսի 08-ին ժամը 11:00-ին, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում (ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք 10, նիստերի դահլիճ թիվ 1):
Որպես Պատասխանող անհրաժեշտ է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատարավության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10
Հեռ..` +374 255 22203
Էլ. փոստ`