ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ ԹԻՎ ՍնԴ/0005/02/19 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ
03.06.2019
Պատասխանող <<Այնթապի Տեքստիլագործ>> ՍՊԸ-ին
Հասցե՝ Արարատի մարզ, գ.Այնթապ
Հայաստանի Հանրապետության սնանկության դատարանի դատավոր Ա.Չիչոյանի վարույթում է գտնվում թիվ ՍնԴ/0005/02/19 քաղաքացիական գործը՝ ըստ հայցի Արմեն Սերյոժայի Մելքոնյանի ընդդեմ ՙԱյնթապի տեքստիլագործ՚ ՍՊԸ-ի, ՙԱյնթապի տեքստիլագործ՚ ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Վարդգես Բալաբեկյանի, ՙԱմերիաբանկ՚ ՓԲԸ-ի՝ ՙԱյնթապի տեքստիլագործ՚ ՍՊԸ-ի մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 27.12.2014թ. որոշումը/արձանագրությունը/ և որպես հետևանք՝ ՙԱյնթապի տեքստիլագործ՚ ՍՊԸ-ի և Ամերիաբանկ ՓԲԸ-ի միջև 27.12.2014թ. կնքված գրավի պայմանագիրը անվավեր ճանաչելու վերաբերյալ պահանջների մասին:
Տեղեկացվում եք,որ սույն քաղաքացիական գործով 27.06.2019թ. ժամը՝ 10:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ,որը տեղի կունենա ՀՀ Սնանկության դատարանում(հասցե՝ ք. Երևան, Ե.Օտյան 53/2, հեռ. (0037410)74-28-20, snank-dataran@mail.ru):
Դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով(անձնագիր կամ նույնականաման քարտ, ներկայացուցչի առկայության դեպքում նաև համապատասխան լիազորագիրը):
Ձեզ նախազգուշացվում է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ն.ԹՈՐՈՍՅԱՆ
Հասցե` ք. Երևան, Ե.Օտյան 53/2,
Հեռ..` (0037410)74-28-20
Էլ. փոստ`