Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/2181/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.06.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս



Գևորգ Պետրոսյանին
ք. Երևան, Կիևյան փ. 8շ., 20 բն.
Ռուզաննա Մարտիրոսյանին
ք. Երևան, Կիևյան փ. 8շ., 20 բն.
Միխաիլ Սարկիսյանին
ք. Երևան, Դավթաշեն 4թ., 53շ., 28բն.

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Գ.Թորոսյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Հովհաննես Երոյանի ընդդեմ Գևորգ Պետրոսյանի, Ռուզաննա Մարտիրոսյանի, երրորդ անձինք` «Գլոբալ Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի, Միխաիլ Սարկիսյանի` համատեղ սեփականություն հանդիսացող գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու, դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաառելու, բռնագանձումը բաժնեմասի վրա տարածելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019թ-ի հոկտեմբերի 08-ին, ժամը 14:30-ին/ ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40,Դատարանում, 3-րդ հարկ, դատական նիստերի թիվ 5-րդ դահլիճ, հեռ. 33-95-96, և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդհոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին։


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ Դ.ԱՂԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +347 10 33 95 96 / 114

Էլ. փոստ`