Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ1/0835/02/17 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

04.06.2019

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ1/0835/02/17
<<14>> մայիսի 2019 թվական



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Քաղաքացիական գործով երրորդ անձ
Գագիկ Ամբարդարյանին
(հասցե՝ Շիրակի մարզ, գ. Ազատան)

Դատարանի վարույթում է գտնվում թիվ ՇԴ1/0835/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի «Կամուրջ» ՈՒՎԿ ՓԲԸ–ն ընդդեմ Կարեն Վասենյակի Ամբարդարյանի՝ ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, բաժնի վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Որոշումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել է նույն քաղաքացիական գործով երրորդ անձ Գագիկ Ամբարդարյանին՝ Շիրակի մարզ, գ. Ազատան հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<տեղափոխված>> նշումով:
Նույն հասցեով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 13.05.2019 թվականի <<Գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը:
Տեղեկացվում եք, որ 13.05.2019 թվականի << Գործը դատաքննության նշանակելու մասին >> որոշումը և դատական ծանուցագիրը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +374 312 51025

Էլ. փոստ`