Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ/2166/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

05.06.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Ռուբեն Խանդանյանին
---------------------------------------------
(ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 27շ. բն. 100)




ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)` 22.05.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԵԱՔԴ/2166/02/16 քաղաքացիական գործով «Հայկ Մինասյանի ընդդեմ Ռուբեն Խանդանյանի, երրորդ անձ` Ռուբեն Խանդանյանի սնանկության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյանի` պայմանագիր կնքնելուն պարտավորեցնելու պահանջի մասին», Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.02.2019 թվականի վճռի դեմ երրորդի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
Վերաքննիչ դատարանին հայտնի՝ Ռուբեն Խանդանյանին «ՀՀ, ք. Երևան, Մամիկոնյանց 27շ. բն. 100» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են Վերաքննիչ դատարան ծրարի վրա՝ «Չպահանջված » նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է Վերաքննիչ դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (346):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Թ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 347

Էլ. փոստ`