Թիվ ԼԴ/0453/02/13 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
05.06.2019
ԼԴ/0453/02/13
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում
Վահրամ Բարսեղյանին
(Լոռու մարզ, Ազնվաձոր գյուղ, 3 փողոց, 18 տուն)
Թիվ ԼԴ/0453/02/13 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Ամալյա Ֆրունզիկի Անդրիասյանի, երրորդ անձինք` Կամո Գուրգենի Աֆիցերյանի և Վահրամ Աշոտի Բարսեղյանի` պայմանագիրը վաղաժամկետ լուծելու և գումար բռնագանձելու պահանջների մասին, «Ինեկոբանկ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի /նախագահությամբ դատավոր Լ.Գրիգորյան/ 20.05.2019 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
Սույնով դուք տեղեկացվում եք, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Դատավորի օգնական՝ Ա. Մուրադյան
Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23
Հեռ..` +37410 448408 /330/
Էլ. փոստ`