թիվ ՍԴ/1127/02/18 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
06.06.2019
Նորայր Հայրապետյանին
(ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Կավարտ, Բանավան փ., տուն 35)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 22.05.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել հայցվոր «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 20.03.2019 թվականի թիվ ՍԴ/1127/02/18 վճռի դեմ՝ քաղաքացիական գործով ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Նորայր Հայրապետյանի՝ 324622.20 ՀՀ դրամ գումարի, տոկոսների, տույժերի բռնագանձման պահանջի մասին:
Պատասխանող Նորայր Հայրապետյանի վերջին հայտնի բնակության վայրը ՀՀ, Սյունիքի մարզ, գ. Կավարտ, Բանավան փ., տուն 35 հասցեն է, սակայն փաստացի բնակության վայրն անհայտ է:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` +374 10 448-408 (350)
Էլ. փոստ`