թիվ ԳԴ1/0539/02/18 Քաղաքացիական գործով պատասխանող Վարուժան Սաշայի Մանուկյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:
07.06.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Վարուժան Սաշայի Մանուկյանին
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Ծովակ
Արցախի հանրապետություն Շահումյանի շրջան գյուղ Չոփռլու
Արցախի հանրապետության Պաշտպանության բանակ թիվ 59016 զորամաս
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Մարինե Արամայիսի Գևորգյանի ընդդեմ Վարուժան Սաշայի Մանուկյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի օգոստոսի 09-ին, ժամը 16:50-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ի գիտություն
Նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ