Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/1210/02/18 Քաղաքացիական գործով պատասխանողներ Սերգեյ Հովհաննեսի Ավագյանի,Վարվարա Գարեգինի Չոփուրյանի, Գայանե Սերգեյի Ավագյանի և Ռենա Ավագյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

07.06.2019

Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանողներ
Սերգեյ Հովհաննեսի Ավագյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոթք

Վարվարա Գարեգինի Չոփուրյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոթք

Գայանե Սերգեյի Ավագյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոթք

Ռենա Ավագյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սոթք

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ Մհեր Սարգսի Մելքոնյանի ընդդեմ Սերգեյ Հովհաննեսի Ավագյանի, Վարվարա Գարեգինի Չոփուրյանի, Գայանե Սերգեյի Ավագյանի, Ռենա Ավագյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով հաջորդ նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի օգոստոսի 02-ին, ժամը 17:30-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

Ի գիտություն
Նախնական դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`