Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԼԴ2/0590/02/19 քաղաքացիական գործով դեպոնացման մասին ծանուցում

08.06.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Պատասխանող՝ Ղուկաս Անուշավանի Ադամյանին
/ՀՀ Լոռու մարզ, գ. Շնող, 13փ., տ. 20/1/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Մկրտչյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ «ԱՐԵԳԱԿ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Գոհարիկ Համբարձումի Հովհաննիսյանի, Հասմիկ Հայկի Բոշյանի, Ղուկաս Անուշավանի Ադամյանի, Ժորժետտա Կոլյայի Հովսեփյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին։

Դատարանի կողմից Ձեզ է ուղարկվել նշված քաղաքացիական գործով՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ գործին մասնակցող անձանց իրավունքները, պարտականությունները և դրանց իրացման կարգը պարզաբանող ուղեկցական գրությամբ, հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, սակայն ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատարանը Ձեզ ծանուցում է, որ վերը նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով։
Դատավորի օգնական` Ե. Հովհաննիսյան

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Ալավերդի, Թումանյան 1

Հեռ..` +37425324223

Էլ. փոստ`