Թիվ ԳԴ/1296/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
10.06.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Հովհաննես Վարդանի Վարդանյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության փ., շ. 54, բն. 25
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ/1296/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Հովհաննես Վարդանի Վարդանյանի և Ջիվան Պավլիկի Ղազարյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Հովհաննես Վարդանի Վարդանյանին (Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Ազատության փ., շ. 54, բն. 25), սակայն ծրարը վերադարձվել է դատարան <<Տեղափոխված>> նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18)՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ս. ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374-264-2-42-44
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`