Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Եզրակացություն Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 06.06.2019թ. կայացած նիստի

10.06.2019

Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Եզրակացություն
Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) 06.06.2019թ. կայացած նիստի
Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 10.05.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով` «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից 10.05.2019թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև ներկայացված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի լրացման անվանման, վերջաբանի «լրացում» և նախաբանի «լրացումներ և փոփոխություններ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «փոփոխություն և լրացումներ» բառերով, քանի որ բովանդակային առումով ներկայացվածը Կանոնակարգի փոփոխություն և լրացումներ է:
- Կանոնակարգի լրացման 3.1.4 կետի և 3.1.4.1 - 3.1.4.4 ենթակետերի համարակալման հերթականությունը համապատասխանեցնել «ՎԻՎԱՌՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի համարակալմանը:
- Կանոնակարգի լրացման 3.13 կետի 3.13.1 ենթակետով «ՀԱՅ ԼՈ» խաղի համար սահմանված թվով 45 շահման տարբերակները հստակեցման կարիք ունեն, քանի որ թվով 18-րդ շահման տարբերակից («Բացվող խաղաքարտը կլինի անկախ խաղաքարտի գույնից») պարզ չէ, թե ինչ արժեքի խաղաթղթի մասին է խոսքը:
- Կանոնակարգի լրացման 3.1.4 կետով լրացվող խաղերը անվանվում են «Էլեկտրոնային վիճակախաղեր», ինչն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքով սահմանված նորմերին, քանի որ ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչը խաղացողի համար ստեղծում է հնարավորություն մասնակցելու որևէ շահումով խաղի, այլ ոչ թե վիճակախաղի:
- Կանոնակարգի լրացման 3.1.4.2 ենթակետով «Թալիսման» խաղի համար սահմանված շահման տարբերակների անվանումներն անհրաժեշտ է նշել նաև հայերեն, ինչպես նաև հստակեցնել «Ջեքփոթ»-ի խաղարկության անցկացման կարգը:
- Կանոնակարգի լրացման 3.1.4 կետի 3.1.4.1-ից մինչև 3.1.4.4 ենթակետերով լրացվող՝ «Պուշկա», «Թալիսման», «Ռուլետ», «Կլասիկ 2x2» խաղերի համար սահմանված շահումի առավելագույն չափերը կապակցել խաղադրույքի և գործակցի առավելագույն չափերի հետ՝ սահմանելով խաղադրույքի և շահման գործակցի այնպիսի առավելագույն չափեր, որոնք կհամապատասխանեն վերը նշյալ խաղերի համար սահմանված առավելագույն շահման գումարի չափերին:
- Կանոնակարգի լրացման 3.1.4 կետի 3.1.4.4 ենթակետով լրացվող «Կլասիկ 2x2» խաղի անցկացման նկարագրում առկա են հակասություններ համադրությունների կազմման սկզբունքի (համադրությունները կազմվում են դուրս եկող խաղագնդերի գույներով և թվերով) և շահման տարբերակներին և դրանց համապատասխանող գործակիցներին վերաբերող աղյուսակում նշված շահող համադրությունների միջև:
- Կանոնակարգի լրացման 3.13.1 կետում հստակեցնել խաղադրույքի գումարը կարող է մուտքագրվել խաղացողի կողմից ձեռքով արտահայտությունը
- Կանոնակարգի լրացման մի շարք դրույթներում սահմանվում է դրույթ, համաձայն որի՝ կազմակերպիչն իրավասու է տվյալների ստուգում անցկացնել: Անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ է իրենից ներկայացնում սահմանված տվյալների ստուգումը, ինչպես նաև ստուգման ինչ գործողություններ և մեթոդներ է ենթադրում:
- Կանոնակարգի լրացման 3.1.4.2 կետի ընդհանուր նկարագրություն բաժնում տասնյոթ (17) բառը և թիվն անհրաժեշտ է տեղափոխել նույն պարբերության ընդունման բառից հետո:
2. Հիմք ընդունելով «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ կողմից 24.05.2019թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ կողմից 24.05.2019թ. ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը տալ համաձայնություն:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011800368

Էլ. փոստ`