Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում <<Լևոն>> ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

14.06.2019

Հայտատու` <<Լևոն>> ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Հիմք ընդունելով <<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ կետը և <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքը ու ՀՀ Սնանկության դատարանի 12.06.2019թ-ի ԱՐԴ/0052/04/14 որոշումը `2019թ-ի Հուլիսի 02-ին ժամը 12.00-ին <<Լևոն>> ՍՊ ընկերությանի սնանկության գործով կառավարիչ Տիգրան Հարությունյանի կողմից,ՀՀ Սնանկության դատարանի թույլտվությամբ` ք.Երևան, Արշակունյաց փող. 5 հասցեում,հայտարարվում է`պարտապան <<Լևոն>> ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող /Վակայական 26032019-04-0067/ անշարժ գույքի ,դասական եղանակով,1/մեկ/ լոտով, աճուրդ վաճառքը:
Որպես լոտի անշարժ գույքի սահմանափակում առկա է սեփականատիրոջ օգտագործման իրավունքը,
Անշարժ գույքերի իրացման դեպքում, գնորդը կրում է նոտարական և անշարժ գույքի պետական գրանցման, օգտագործողի վտարման հետ կապված բոլոր ծախսերի/ այդ թվում հնարավոր չափագրումների և սահմանված այլ ձևակերպումների/կատարման պարտականություն:
Անշարժ գույքը իրենցից ներկայացնում են`
Լոտ 1 – ՀՀ Արմավիրի մարզ,գ.Սարդարապատ 9-րդ փող.7 պահեստ հասցեյում Շենքեր`Արտադրամաս – 179.9քմ,Պահեստներ – 634,3 քմ,Վարչական շենք – 130.9քմ,Պարիսպ – 15.01 գծմ, արդյունաբերական նշանակության հողամաս -0.31589 հա,ինքնակամ,անավարտ առանց տանիքի,պատերը քարե`շինություն- 139.9քմ;ծխարաններ – 18.6քմ,կապիտալ վերանորոգման ենթակա /Վկայական 26032019-04-0067/ սեփականության իրավունքով պատկանում է`<< Լևոն>>՚ՍՊԸ-ին:Գույքը հանդիսանում է գրավի առարկա, ապահովելով<<ՙԼևոն>>ՍՊ ընկերության պարտավորություն- ների կատարումը`ապահովված պարտատիրոջ հանդեպ: Գույքի մեկնարկային գնային առաջարկն է`7 500 000/Յոթ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ :
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն, ֆիզիկական անձանց դեպքում անձնագրի պատճենը,իսկ իրավաբանական անձանց դեպքում`պետ.գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են լոտի գնի համապատասխանաբար 1 և 5 տոկոսները: Աճուրդի մասնակցության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցվի սնանկության հատուկ հաշվին <<Արդշինբանկ>> Էրեբունի մասնաճյուղի Հ/Հ 2472302764350160 ,մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները,աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում, ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա 16.00,կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի`ք.Երևան, Օտյան 53/2 հասցեյով, մասնակցի վկայական ստանալու համար:Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Լոտերի ուսումնասիրությունների աճուրդի կանոնակարգին ծանոթանալու և այլ տեղեկությունների համար մասնակիցները 27,28.09.2019թ-ին ժամը 11.00-ին կարող են դիմել`ք.Երևան, Արշակունյաց փող. 5,417 սենյակ հասցեյով,կամ զանգահարել սնանկության գործով կառավարիչ` Տ.Հարությունյանին,հեռ. 094-01-77-58:

Հասցե` ք.Երևան, Արարատյան 66շ., բն.10

Հեռ..` +374 94 017 758

Էլ. փոստ`