Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Խաչիկ Վրեժի Մուրադյանի գույքերի աճուրդի կազմակերպման և անցկացման մասին

15.06.2019

Հայտատու` Խաչիկ Վրեժի Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ՝ Աշոտ Խաչատրյան Աղասու
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Խաչիկ Վրեժի Մուրադյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից ՀՀ Սնանկության դատարանի շենքում(հասցե՝ ք.Վեդի Արարատյան 55) 03.07.2019թվականին, ժամը 12:30-ին կանցկացվի Խաչիկ Վրեժի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող ոսկյա զարդերի աճուրդը հրապարակային սակարկությունների միջոցով հետևյալ լոտերով և մեկնարկային գներով՝
Լոտ 1.Ոսկյա շղթա 1հատ 580հարգի 40գր. 456.000ՀՀ դրամ
Լոտ 2. Ոսկյա թևնոց 1հատ 580 հարգի 18գր. 205.200ՀՀ դրամ
Լոտ3. Ոսկյա շղթա 1հատ 750 հարգի 9գր. 133.200ՀՀ դրամ
Լոտ4. Ոսկյա վզնոց 1հատ 750 հատ 33գ ր. 488,400ՀՀ դրամ
Լոտ 5.Թևնոց 1հատ 860հարգի 30գր. 510.000ՀՀ դրամ
Լոտ 6. Շղթա 1հատ 580 հարգի 14գր. 159.600ՀՀ դրամ
Լոտ7. Շղթա 2հատ 580 հարգի 12գր 136.800ՀՀ դրամ
Ոսկյա զարդերն օգտագործված են և հնաոճ:
Գնորդը կատարելու է գույքի ձևակերպման և գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճեն, իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` նրանց պետական գրանցումը հաստատող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի, նախավճարի կատարումը հաստատող փաստաթղթերը, որոնք պետք է կազմեն համապատասխանաբար լոտի մեկնարկային գնի 1 և 5 տոկոսները:
Վճարումները՝ կանխիկ կամ փոխանցումով պետք է կատարվեն «ԲՏԲ Հայաստան բանկ» ՓԲԸ-ում բացված 16051630681075 սնանկության գործով հատուկ հաշվին մինչև աճուրդին նախորդող օրը` ներառյալ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրը ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարան (հասցե՝ ք.Վեդի Արարատյան 55):
Աճուրդում հաղթող է համարվում առավել գին առաջարկող մասնակիցը:
Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 091 88-99-60 հեռախոսահամարով:

Հասցե` ՀՀ ք. Երևան, Նոր-Արեշ 41փ. 43տ.

Հեռ..` +374 91-88-99-60

Էլ. փոստ`