Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վարդան Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

18.06.2019

Հայտատու` Վարդան Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Զավեն Վարդանյան
<<Սնանկության մասին>> ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 09-ին, ժամը 12:30-ին Վարդան Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Զ.Վարդանյանի կողմից ք.Երևան, Արշակունյաց պողոտա 5, 311 սենյակ հասցեում կանցկացվի Վարդան Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենայի աճուրդը բաց դասական եղանակով, 1 լոտով.
Գույքը իրենից ներկայացնում է՝
Լոտ 1- Ավտոմեքենա Mercedes-Benz S 280 մակնիշի 1997թ. արտադրության, թափքի տեսակը՝ սեդան, գույնը՝ մոխրագույն, VIN-WDB1400282A374184, 29 ՕU 861 պետհամարանիշի:
Լոտի մեկնարկային գինը կազմում է 1.709.100 ՀՀ դրամ:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ գնորդը կրելու է գույքի ձևակերպման, գրանցման հետ կապված ծախսերը:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն՝
ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի պատճենը, իսկ իրավաբանական անձի և Ա/Ձ-ի դեպքում՝ պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճենը.
աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթեր:
Մասնակցության վճարը և նախավճարը կազմում են տվյալ լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար՝ 1% և 5%-ը:
Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը վճարվում են կանխիկ Վարդան Ավետիսյանի սնանկության գործով կառավարչի դրամարկղ կամ փոխանցումով սնանկության հատուկ հաշվին` ՙԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ՚ ՓԲԸ 220531818387000 հաշվեհամարին մինչև հայտ ներկայացնելու պահը:
Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում՝ ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ը կարող են հայտ ներկայացնել ՀՀ, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան / ք.Աշտարակ, Էջմիածնի խճ.65/:
Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Ցանկացողները կարող են լոտն ուսումնասիրել, ինչպես նաև աճուրդի կանոնակարգին ծանոթանալ դիմելով կառավարիչ՝ Զ.Վարդանյանին /հեռ.098 566 547/:

Հասցե` ք.Երևան, Նոր Արեշ 28 փ., 23 տուն

Հեռ..` +374 98 56 65 47

Էլ. փոստ`