Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Արմեն Կառլենի Ավագյանին պատկանող գույքերի` բաց դասական եղանակով աճուրդի մասին

19.06.2019

Հայտատու` Արմեն Կառլենի Ավագյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված

2019թ. հուլիսի 18-ին ժամը 14:30-ին Արմեն Կառլենի Ավագյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Արմեն Կառլենի Ավագյանի պարտավորությունների համար «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 3 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ք. Երևան, Նորագավիթ 1-ին փողոց, 101/4 հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը- /Շենքեր, շինությունները կառուցվել են 3072քմ (ըստ թիվ 2715226 վկայականի) մակերես զբաղեցնող հողամասի վրա: Հողամասը Նորագավիթի 1-ին փողոցի կողմից գտնվում է 2-րդ գծի վրա: Ըստ վկայականի №1 շինություն (ըստ վկայականի անցակետ, փաստացի կիսակառույց) : Շենքի տիպը՝ մեկ հարկանի, կառուցման տարեթիվը՝ 2011թ., շահագործման չի հանձնվել, հիմքը՝ ժապավենային, խամքարաբետոն, պատերը՝ տուֆ քար, դրսից և ներսի կողմից երեսպատված տուֆե խճանկարով, դրսի և ներսի կողմից երեսպատման շերտի և հիմնական շարվածքի միջև տեղադրված են ջերմամեկուսիչ շերտեր, միջհարկային ծածկը, տանիքը, դռներն ու պատուհանները բացակայում են, մակերեսը՝47.8 քմ օրինական և 34.2քմ ինքնակամ, ներքին հարդարանքը՝ պատերը երեսպատված տուֆե մանր սալիկներով իրականացված խճանկարով, կառուցված է բուխարի: Ըստ վկայականի №2 շինություն (ըստ վկայականի օժանդակ շինություն, փաստացի վարչական շենք) : Շենքի տիպը՝ մեկ հարկանի, փակ տիպի կառույց, շահագործման տարեթիվը՝ մոտ 2000-ական թվականների առաջին կես, հիմքը՝ ժապավենային, խամքարաբետոն, պատերը՝ տուֆ քար, բակի կողմի ճակատային պատը երեսպատված է տուֆե խճանկարով, փողոցին նայող ճակատային պատը երեսպատված է դեկորատիվ սվաղով, միջհարկային ծածկը՝ երկաթ-բետոն, տանիքը՝ մետաղյա թիթեղ, հարկայնությունը՝ 2 հարկ, 2-րդ հարկը ինքնակամ շինություն՝ ծածկ, դռներն ու պատուհանները՝ մետաղապլաստե, ներքին հարդարանքով, հատակը լամինատ, որոշ հատվածներ սալիկապատ, սանհանգույցը՝ հատակը և պատերը պատված են կերամիկական սալիկներով, կոմունիկացիաները՝ էլ. մատակարարում, կոյուղի, ջրամատակարարում, մակերեսը՝ 73.9 քմ օրինական և 88.2 քմ ինքնակամ: Ըստ վկայականի №3, №5 շինություն (ըստ վկայականի օժանդակ շինություն, փաստացի արտադրամաս) : Շենքի տիպը՝ մեկ հարկանի, փակ տիպի կառույց, շահագործման տարեթիվը՝ մոտ 2000-ական թվականների առաջին կես, հիմքը՝ ժապավենային, խամքարաբետոն, հիմնակմախքը՝ սյուներ և հեծաններ, մեծամասամբ մետաղյա, մի քանի սյուներ՝ ե/բ, պատերը՝ տուֆ քար, ցեմենտավազյա շաղախի կիրառմամբ, բակի կողմի ճակատային պատը երեսպատված է տուֆե խճանկարովթիվ 5 շինության ինքնակամ հատվածում օգտագործված են մի քանի որմնասալեր (բազմաբնակարան շենքերի), միջհարկային ծածկը՝ երկաթ-բետոնե սալեր, միջհարկային բարձրությունը՝ մոտ 6.0-6.5 մ, տանիքը՝ մետաղյա թիթեղ, հարկայնությունը՝ 1 հարկ, դռներն ու պատուհանները՝ մետաղական շրջանակներով, մակերեսը՝ 770.9 քմ, որից 455.9 քմ ինքնակամ: Ըստ վկայականի №4 շինություն (ըստ վկայականի օժանդակ շինություն, փաստացի արտադրամաս) : Շենքի տիպը՝ մեկ հարկանի, փակ տիպի կառույց, շահագործման տարեթիվը՝ մոտ 2000-ական թվականների առաջին կես, հիմքը՝ ժապավենային, խամքարաբետոն, հիմնակմախքը՝ մետաղյա և ե/բ սյուներ և հեծաններ, պատերը՝ տուֆ քար, միջհարկային ծածկը՝ առանց միջհարկային ծածկի, միջհարկային բարձրությունը՝ մոտ 6.0 - 6.5 մ, տանիքը՝ մետաղյա թիթեղ, հարկայնությունը՝ 1 հարկ, դռներն ու պատուհանները՝ բացակայում են, սանհանգույցը՝ հատակը և պատերը իրականացված են ցեմենտ, մակերեսը՝ 570.4 քմ, որից 120 քմ օրինական: Մեկնարկայնի գինը՝ 126.299.250 /մեկ հարյուր քսանվեց միլիոն երկու հարյուր իննսունինը հազար երկու հարյուր հիսուն/ ՀՀ դրամ, որի մեջ չի ներառվում կադաստրային արժեքը, որը կազմում է 9.031.680 ՀՀ դրամ, ինչը կկատարվի գնորդի կողմից:
ԼՈՏ 2. ք. Երևան, Նորագավիթ 1-ին փողոց, 101/5 հասցեում գտնվող անշարժ գույքը: Գույքի նկարագրությունը-Շենքեր, շինությունները կառուցվել են 1012.17քմ (ըստ թիվ 2615417 վկայականի) մակերես զբաղեցնող հողամասի վրա: Հողամասը Նորագավիթի 1-ին փողոցի կողմից գտնվում է 2-րդ գծի վրա: Ճակատը փողոցի կողմից կազմում է մոտ 53 մետր: Մուտքի մասում տեղադրված է դարպաս: Հողամասը բարեկարգված է, ասֆալտապատ: Հողամասը ծանրաբեռնված է հետևյալ շինություններով՝ արտադրամաս 40.7քմ մակերեսով, շինություն 6.76քմ մակերեսով, շինություն 5.3 քմ մակերեսով, շինություն 12.92 քմ մակերեսով, շինություն 10.64քմ մակերեսով, սանհանգույց 3.35քմ մակերեսով և պարիսպ 13.3քմ մակերեսով կամ 66.5 գծ/մ երկարությամբ: Շինությունները մեկ հարկանի են, հիմքը՝ խամքարաբետոն, պատերը շարված են տուֆ քարով, պեմզաբլոկներով և ե/բ սալերով: Տանիքածածկը մետաղյա թիթեղ: Դռներն ու պատուհանները մետաղական և մետաղապլաստե շրջանակներով: Մեկնարկային գինը՝ 17.977.140 /տասնյոթ միլիոն ինը հարյուր յոթանասունյոթ հազար մեկ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 3. ք. Երևան, Նորագավիթ 1-ին փողոց, 4/2 հասցեում գտնվող անշարժ գույքը : Գույքի նկարագրությունը- Գույքի տիպը՝ բնակելի տուն, նպատակային նշանակությունը՝ բնակելի, փաստասցի օգտագործման ձևը՝ բնակելի տուն, շահագործման տարեթիվը՝ 1990-ական թթ., հիմքը՝ ժապավենային միաձույլ խամքարաբետոն, պատերը՝ տուֆ քար, միջհարկային ծածկը՝ մ/ձ բետոն, տանիքային ծածկը՝ փայտյա, տանիքը՝ մետաղական թիթեղ, արտաքին հարդարումը՝ երեսպատված տուֆ քարե սալիկներով, հարկայնությունը՝ 1 հարկ, առաստաղի բարձրությունը՝ 2.8, մակերեսը՝112.5 քմ, որից նկուղը՝ 7.8 քմ: Առկա է շուջօրյա ջրամատակարարում, կոյուղի, գազամատակարարում, էլեկտրամատակարարում, ջեռուցում: Օդորակում առկա չէ: Մուտքի դուռը՝ երկաթյա, ներսի դռները՝ փայտյա, պաուհանները՝ մետաղապլաստ, հատակը՝ կողահատ տախտակ, առաստաղը՝ ներկանյութ, պատերը՝ ներկանյութ և պաստառ: Սանհանգույցի հատակը՝ սալիկապատ, պատերը կերամիկական սալիկ, լոգարանի հատակը՝ սալիկապատ, պատերը կերամիկական սալիկ: Գտնվում է գլխավոր ճանապարհի վրա: Հողամասի նկագարությունը՝ նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի տան կառուցապատման համար, իրավունքի տեսակը՝ սեփականություն, մակերեսեը՝ 882,06 քմ., բարեկարգվածությունը՝ բարեկարգված, թեքությունը՝ հարթ, կոմունիկացիաները՝ առկա են, տրանսպորային առկայությունը՝ միջին, ճակատային մասը 22,4 գծմ.: Մեկնարկային գինը՝ 41.990.400 /քառասունմեկ միլիոն ինը հարյուր իննսուն հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ:
Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով <Ամերիաբանկ> ՓԲԸ սնանկության հատուկ հաշվին` 15700 20477750300 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`