Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Սասուն Սամվելի Ավետիսյանի պարտավորությունների համար «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդ

19.06.2019

Հայտատու` Սասուն Սամվելի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ Արայիկ Սարգսյան
«Սնանկության Մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդված


2019թ. հուլիսի 18-ին ժամը 12:00-ին Սասուն Սամվելի Ավետիսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արայիկ Սարգսյանի կողմից «Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ԻԿԿ շենքում (ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 311/ կանցկացվի սնանկ ճանաչված Սասուն Սամվելի Ավետիսյանի պարտավորությունների համար «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ում գրավադրված գույքի վաճառքի աճուրդը բաղկացած 2 լոտից
Աճուրդի է ներկայացվում՝
ԼՈՏ 1. ք. Վանաձոր, Գ. Նժդեհի փողոց, 1 շենք, բնակարան 29 հասցեում գտնվող անշարժ գույքը : Գույքի նկարագրությունը- Շենքի հիմքը՝ միաձույլ երկաթ-բետոն, շենքի պատերը՝ քարե, միջհարկային ծածկը՝ ե/բ սալեր (սնամեջ), միջհարկային բարձրությունը՝ h = 2.7 մ շենքի հարկերի քանակը՝ 5 հարկ, բնակարանի հարկը՝2-րդ հարկ, բնակարանի մակերեսը՝ 82.74 քմ, սեփականություն, դռները՝ ներսի դռները փայտե, պատուհանները՝ մի մասը մետաղապլաստե, մի մասը փայտե, ներքին հարդարում՝ սենյակների հատակը մանրատախտակ, պատերը գաջասվաղված են, պատված լատեքս տիպի ներկանյութով, որոշ հատվածներ պաստառապատ, խոհանոցի հատակը սալիկապատված է, պատերի մի հատվածը սալիկապատ, մյուս մասը պատված լատեքս տիպի ներկանյութով: Սանհանգույց և լոգարան՝ առանձին, վերանորոգված: Հատակը և պատերը սալիկապատված են կերամիկական սալիկներով: Կոմունիկացիաներ՝ էլ.մատակարարում, ջրամատակարարում, կոյուղի, գազաֆիկացում, անհատական ջեռուցման համակարգ: Մեկնարկային գինը՝ 8.893.800 /ութ միլիոն ութ հարյուր իննսուներեք հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:
ԼՈՏ 2. ACURA MDX մակնիշի 26 OU 393 պետհամարանիշի ավտոմեքենա : Մեքենայի նկարագրությունը- տիպարը՝ MDX-3.5, թողարկման տարեթիվը՝ 2004թ., տրանսպորտային միջոցի տեսակը՝ մարդատար, թափքի տեսակը՝ ունիվերսալ, գույնը՝ մուգ մոխրագույն, նույնականացման համարը՝ 2HNYD18944H550412, շարժիչի հզորությունը (Ձ/ուժ)՝ 195/265, վազքի ցուցմունքը տեղազննման պահի դրությամբ (կմ)՝ 249 350 կմ, սեփականության իրավունքի վկայական՝ HH899324, տրված՝ 16.05.2016թ., սրահը՝ կաշվե երեսպատվածք, գույնը մոխրագույն, գտնվում է միջին վիճակում, շարժիչը՝ գտնվում է աշխատանքային վիճակում, առկա են խնդիրներ, փոխանցման տուփը՝ գտնվում է աշխատանքային վիճակում, առկա են խնդիրներ, տրանսպոտային միջոցի վիճակը՝ միջինից վատ վիճակ : Մեքենայի անվադողերը և անվահեծերը գտնվում են միջին վիճակում: Սրահը գտնվում է միջին վիճակում: Մեքենայի ընթացային համակարգի որոշ դետալներ և հանգույցներ ենթակա են փոխարինման կամ վերանորոգման: Հետնամասի կամրջակի վրա առկա են յուղի բացթողման հետքեր: Շարժիչը և փոխանցման տուփը գտնվում են աշխատանքային վիճակում: Դրանց աշխատանքում առկա են խնդիրներ: Մեքենայի ետևի դուռը վթարված է: Մեկնարկային գինը՝ 1.239.300 /մեկ միլիոն երկու հարյուր երեսունինը հազար երեք հարյուր/ ՀՀ դրամ:

Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն ֆիզիկական անձի դեպքում անձնագրի պատճեն, իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում դրանց պետական գրանցումը հավաստող փաստաթղթերի պատճեները, աճուրդի մասնակցության վճարի և նախավճարի վճարումը հաստատող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և նախավճարը կազմում է լոտի գնի համապատասխանաբար 1% և 5%-ը: Աճուրդի մասնակցության վճարը և նախավճարը պետք է վճարվի կանխիկ կամ փոխանցումով «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ սնանկության հատուկ հաշվին` 220591817006000 մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդին նախորդող 5 օրվա ընթացքում ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00-ն կարող են հայտ ներկայացնել սնանկության դատարան (ք. Երևան, Օտյան 53/2/։ Աճուրդում հաղթող մասնակից է համարվում աճուրդում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը:
Լոտերն ուսումնասիրելու, ինչպես նաև լրացուցիչ տեղեկությունների համար դիմել սնանկության գործով կառավարիչ՝ Ա. Սարգսյանին, Արշակունյաց 5, սենյակ 319, հեռ. 091/041 431333:

Հասցե` ք. Երևան, Արշակունյաց 5, տարածք 319

Հեռ..` +374 91 431-333; +374 41 431-333;

Էլ. փոստ`