Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՆԴ/4721/02/14 քաղաքացիական գործով պատասխանող Մայրամ Հովհաննիսյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:

19.06.2019

Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Քաղաքացիական գործ թիվ ԵԱՆԴ/4721/02/14
19.06.2019թ.

Մայրամ Հովհաննիսյան
Ք.Երևան,Ավան-Առինջ թաղ., 1-ին մ/շ.,1/8շ.,բն.43

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, թիվ ԵԱՆԴ/4721/02/14 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ Վահրամ Հովհաննիսյանի ընդդեմ Մայրամ Հովհաննիսյանի,երրորդ անձինք՝ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Է.Շաբոյանի, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ ,Երևան՛ Տ/Ս-ի, Լեվա Հովհաննիսյանի, Սոֆյա Մայրամյանի` ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի ճանաչելու և որպես հետևանք՝ ժառանգության իրավունքի վկայագրերը և գրանցամատյանի գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջների մասին, Ձեզ հրավիրում է որպես պատասխանող:
Դատական նիստը նշանակված է 28.10.2019թ. ժամը 15:00-ին:
Խնդրում ենք նշված օրը, անձը հաստատող փաստաթղթով /լիազորագրով/, ներկայանալ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /դատավոր Ա.Դավթյան/:
Հասցեն՝ ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40 շենք, հեռ. 010- 33-99-01:

Ծանոթություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան: Ելնելով գործի առանձնահատկություններից դատարանը կարող է սահմանել պատասխան ուղարկելու ավելի երկար ժամկետ կամ պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխանը ներկայացնելու ժամկետը:
Պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ՝ ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա:
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Դատավորի օգնական Ս. Փանոսյան

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339901

Էլ. փոստ`