Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ2/0407/02/19 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման և վճռի հրապարակման օրվա վերաբերյալ դատական

19.06.2019

Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Ստեփանավանի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված

ԼԴ2/0407/02/18
18 հունիսի 2019 թ.

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Հրանտ Հարությունի Ամիրխանյանին
/ ՀՀ ԼՄ գ. Շնող, 4 փող., տուն 9/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 20.12.2018 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել ,,ՎՏԲ-Հայաստան,, փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Հրանտ Հարությունի Ամիրխանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հրանտ Հարությունի Ամիրխանյանին հասցեագրված փոստային ծրարը վերադարձվել է դատարան:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ սույնով ծանուցվում եք այն մասին, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» 20.12.2018 թվականի որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Միաժամանակ ծանուցվում եք, որ 17.06.2019 թվականին դատարանը որոշել է թիվ ԼԴ2/0407/02/18 քաղաքացիական գործն՝ ըստ հայցի ,,ՎՏԲ-Հայաստան,, փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Հրանտ Հարությունի Ամիրխանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին գործով կիրառել արագացված դատաքննություն և գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտը հրապարակել 2019 թվականի հուլիսի 06-ին, ժամը 14:40-ին դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով: Դատարանի «Արագացված դատաքննություն կիրառելու և եզրափակիչ դատական ակտի հրապարակման օր նշանակելու մասին» 17.06.2019 թվականի որոշումը ևս դեպոնացված է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայրում՝ դրան ծանոթանալու նպատակով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ գործին մասնակցող անձանց, վկաներին, փորձագետին կամ մասնագետին հարցաքննելու, ապացույցը գտնվելու վայրում հետազոտելու կամ դատական հանձնարարություններ տալու անհրաժեշտության բացակայության դեպքում առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե՝ պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պատասխանողը չի վիճարկում դրա վավերությունը:
Ծանոթություն. սույն հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո 15-րդ օրը համապատասխան դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` +374 (0256) 23166

Էլ. փոստ`