Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԼԴ/0938/02/08 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

20.06.2019

Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մաս

Վալերիկ Մարգարյանին
---------------------------------------------
(Մարգարյանի «ՀՀ, Լոռու մարզ, գ.Շնող 6-րդ փող., թիվ 31 տուն»)




ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
(ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ)

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան)` 27.05.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել թիվ ԼԴ/0938/02/08 քաղաքացիական գործով հայցի «Թեղուտ» ՓԲԸ ընդդեմ Սաղաթել, Ալիսա և Վալերիկ Մարգարյանների` ՀՀ Լոռու մարզի Շնողի համայնքի վարչական սահմաններում գտնվող 306-036 և 306-020 ծածկագրերով անշարժ գույքի` համապատասխանաբար 0,567 և 0,171 հեկտար մակերեսով հողամասերը (վարելահող) համարժեք փոխհատուցմամբ օտարելու պահանջի վերաբերյալ, ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 19.09.2008 թվականի վճռի դեմ պատասխանողների կողմից ներկայացված վերանայման բողոքը:
Վերաքննիչ դատարանին հայտնի Վալերիկ Մարգարյանի Մարգարյանի «ՀՀ, Լոռու մարզ, գ. Շնող 6-րդ փող., թիվ 31 տուն» հասցեով ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայությունն իրականացնող կազմակերպության կողմից վերադարձվել են Վերաքննիչ դատարան ծրարի վրա՝ «Տեղափոխված » նշումով:
Սույնով, համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի, ծանուցվում եք՝ առ այն, որ Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը՝ դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է Վերաքննիչ դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-441-823 (346):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Թ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 347

Էլ. փոստ`