Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ1/1174/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր

20.06.2019

Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՇԴ1/1174/02/18
<<11>> հունիսի 2019 թվական



ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Քաղաքացիական գործով պատասխանող
Աննա Գառնիկի Հակոբյանին
(հասցե՝ Շիրակի մարզ, գ. Շիրակ 2 փ. 4)

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) <<Գործը վարույթ ընդունելու մասին>> որոշմամբ <<Ակբա Կրեդիտ Ագրիկոլ բանկ>> ՓԲԸ-ն ընդդեմ Նարինե Գառնիկի Հարությունյանի, Ֆրունզիկ Ֆելիքսի Ղազարյանի, Աննա Գառնիկի Հակոբյանի, Բելա Գառնիկի Մելիքյանի, Գառնիկ Սիմավոնիչի Հարությունյանի և Վարսենակ Արմենակի Հարությունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ1/1174/02/18 քաղաքացիական գործով ընդունվել է վարույթ: Որոշումը ուղարկվել Ձեզ՝ Շիրակի մարզ, գ. Շիրակ 2 փ. 4 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<գյուղում չէ>> նշումով:
Նույն հասցեով վերջինիս ուղարկվել է նաև Դատարանի 06.06.2019 թվականի <<Գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը:
Տեղեկացվում եք, որ 06.06.2019 թվականի <<Գործը դատաքննության նշանակելու մասին>> որոշումը և դատական ծանուցագիրը դեպոնացված է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրան ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):


Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37431251025

Էլ. փոստ`